Posted in Русский язык 6, Uncategorized

Русский язык

Перепишите, вставляя предлоги.

  • Молодые люди из разных городов, сёл и деревень приезжают в
    Москву учиться. 2. Москва много раз объединяла россиян о борьбе за
    независимость. 3. Первые трамваи, троллейбусы вышли в улицы; люди
    спешат на работу. 4. Есть города, о которых пишут в газетах, говорят
    по радио и в телевизионных передачах.

Прочитайте таблицу. Сравните окончания глаголов в настоящем време-
ни. Составьте несколько предложений по таблице.
Настоящее время глаголов
играть писать
я играю пишу
ты играешь пишешь
он
она играет пишет
мы играем пишем
вы играете пишете
они играют пишут
спешить любить
я спешу люблю
ты спешишь любишь
он спешит любит
она
мы спешим любим
вы спешите любите
они спешат любят

Я играю в баскетбол.

Ты пишешь сочинение.

Он любит домашних животных.

Она играет на пианино.

Мы любим рисовать.

Вы пишите контрольную.

Они спешат в школу.

Posted in Մաթեմատիկա 6

Կրկնություն

31.03.2022թ  կրկնություն
1.Կոտորակները ներկայացրու’ տասնորդական կոտորակի տեսքով
1/4 =25/100   3/20=15/100   4/25=16/100   16/50=32/100     1/8=125/1000    14/20 =70/100

2.Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.
ա) 81,2×100=8120 , բ) 0,1×100=10 , գ) 0,002×100=0,2 , դ) 125,1×100=12510 , ե) 6,29×100=629։
3.Ի՞նչ թվանշան է գրված 1034, 0786 կոտորակի`
ա) հարյուրյակների կարգում,
0
բ) տասնորդականների կարգում,
0
գ) տասհազարերորդականների կարգում,
6
դ) տասնյակների կարգում։
3
4.Գնացքն ամբողջ ճանապարհի 1/5 -­ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։
1/5=20%
20×5=100
5×6=30
5.Կատարե՛ք բաժանում.
ա) 40,25 ։ 2,3=17,5 ,        դ) 35,601 ։ 0,01=3560,1 ,
բ) 4,222 ։ 0,02=211,1 ,       ե) 0,13464 ։ 0,04=33,66 ,
գ) 30,303 ։ 0,03=1010,1      զ) 9,3455 ։   0,5=18,691  

Posted in Մայրենի լեզու 6

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:

Հերոսի անունը Վիլլի էր նա տասներեք տարեկան էր, նրա աշխատավարձը տասնհինգ դոլար էր։

2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
Այո, իմ կարծիքով Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը։

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:

Նա հասկացել էր, որ Վիլլի գնած իրերը անիմաստ չեր ծախսում։

4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Ոչ, չեմ հիշում այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ինձ վրա:
 

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական քերականություն

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ-գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

Իրանիշ-գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական-երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական-հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լուսինե, Լեռնիկ, Գառնիկ, Թագուհի, Նազենի, Վարսինե, Վարդուհի, Վարդան, Ցողիկ, Արծվիկ, Արծվաշեն, Սաթենիկ, Խաչիկ, :
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում-գրոհ, տառապանք-տանջանք, քրքիջ-ծիծաղ, ահ-սարսափ, վճիռ-որոշում, վերջ-ավարտ:

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ-հռչակ, կսկիծ-ցավ, ցասում-զայրույթ, գանգատ-բողոք, բույր-հոտ, երկյուղ-վախ:

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն։

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, գազանանոց։

Արհեստական, հավաքական, զինվորական, դատական, առևտրական, խորհրդական։

Հավաքարար, ներկարար, խորհրդարար։

Հեծանվորդ, որսորդ, ճանապարհորդ։

Արհետավոր, թագավոր, դատավոր, խորհրդավոր։

Հեծանվարան, դատարան, բառարան, խորհրդարան, խմորեղեն, երշիկեղեն

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, մարդու, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, կավճով, վշտից, մանկության, պատվով, տիրոջ, շարժման, ամուսնու, թփի, արյան, հաշվից, աշնան, անկյան, կնոջից, քեռու, որդու, ձյան, ձկան, գրկից, աղավնու, գրքում, շան:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Երկինք, ծերունի, տուն, քույր, տարի, առու, մարդ, խումբ սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն, կավիճ, վիշտ, մանկություն, պատիվ, տեր, շարժում, ամուսին, թուփ, արյուն, հաշիվ, աշուն, անկյուն, կին, քեռի, որդի, ձյուն, ձուկ, գիրկ, աղավնի, գիրք, շուն:

Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

30.03.2022թ

1.Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ,ապա կստանանք 49:Գտի՛ր անհայտ թիվը ։

2x+11=49

2x=49-11

2x=38

x=38:2

x=19

2. Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ,ապա կստանանք 120:Գտի՛ր անհայտ թիվը ։

3x+24=120

3x=120-24

3x=96

x=96:3

x=32

3.Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66 :Գտի՛ր անհայտ թիվը ։

3x-15=66

3x=66+15

3x=81

x=81:3

x=27

4.Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք , կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ ։

(x+23)×3=250-34

(x+23)×3=216

x+23=216:3

x+23=72

x=72-23

x=49

5․Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից ։ Գտեք այդ թվերը ,եթե նրանց գումարը 115 է։

x+4x=115

5x=115

x=115:5

x=23

6.երկու բնական թվերի գումարը 31 է,իսկ տարբերությունը՝ 5 : Գտի՛ր  այդ թվերը ։

x+x=31+5 y+y=31-5

2x=36. 2y=26

x=18. y=13

7.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3 ⋅ 2,95=8,85 ,    դ) 17,32 ⋅ 2=34,64

բ) 16,387 ⋅ 6=98,322 , ե) 1,11 ⋅ 3=3,33 ,

գ) 0,72 ⋅ 5=3,6 ,    զ) 2 ⋅ 10,3=20,6 ,

8.Կատարե՛ք գումարում  կամ  հանում

3,2+1,5=4,7          4,12+5,17=9,29            7+145,58=152,58

32,9-12,8=20,1      48,28-13,28=35         158 -46,04=113,96

Posted in English

Ուսումնական գարուն

Listen to the conversation and do the exercises to practice and improve your listening skills.

                                    DISCUSSION

Can you play a musical instrument?

Yes, I play the pipe.

What instrument would you like to play?

I would like to play the guitar.

Would you like to be in a band?

No, I wouldn’t like to be in a band.

ShowCheck your understanding: true or false

ShowCheck your understanding: gap fill

WORKSHEETS AND DOWNLOADS

Topics:

music

friends

                           GRAMMAR                    THE IMPERATIVE IN ENGLISH

Put the words in brackets into the gaps. Mind the positive or the negative forms.

EXAMPLE:

  your books. (to open)

Open your books

  1. Go upstairs. (to go)
  2. Don’t swim in this lake. (not/to swim)
  3. Do your homework. (to do)
  4. Don’t play football in the yard. (not/to play)
  5. Brush your teeth. (to brush)
  6. Don’t talk during the lesson. (not/to talk)
  7. Don’t feed the animals in the zoo. (not/to feed)
  8.  Read the instructions. (to read)
  9. Don’t be late for school. (not/to be)
  10.  Switch off your mobiles. (to switch off)

                                                                Easter

Easter or “Zatik” in Armenia is one of the most colorful, joyful celebrations of the year.

Easter falls on Sunday, April 12, 2020. Easter is celebrated on the Sunday following the first full moon.
Speaking about the traditional Easter food in Armenia we should mention that Armenian women bake a cake with white flavoring, which symbolizes purity, make fried fish, herbs of different kinds, boil and paint eggs in different colors, rice with raisins and what not.

What are your family Easter traditions?

Like all people our family celebrates Easter every year. It is one of the most favourite celebrations of our family. Mother and grandmother bake a cake with white flavoring, which symbolizes purity, make fried fish, herbs of different kinds, boil and paint eggs in different colors, rice with raisins. My brother and I like to fight with eggs. This year Easter falls on Sunday, April 17. We are all looking forward to Easter.

HOW DOES YOUR FAMILY CELEBRATE EASTER?

Students will make short videos and tell us how their families celebrate Easter

  MY FAMILY AT HOME

My family lives in a small house. It’s simple but pretty. It has a large garden. I like to work in the garden but my sister hates to work in the garden. She prefers to read. She reads in the morning, in the afternoon and at night.

I give all of the vegetables to mom and dad. They like to cook in our small kitchen. I eat any vegetable but my sister eats only a few.

My family always eats breakfast and dinner together. We talk. We laugh. Then my sister washes the dishes.

At night dad likes to listen to music. Mom works on the computer. I watch television. And my sister reads.

Soon we go to bed. My parents go to bed late but my sister and I go to bed early. I’m ready to go to sleep but my sister wants to keep reading.

DID YOU UNDERSTAND THE TEXT?

Please answer the following questions of understanding:

Question 1:

Which is another way to describe the family’s house?

1 cramped but cozy

2 narrow but suitable

3 little but attractive

4 old but cheery

Question 2:

The family has how many members?

1 two

2 three

3 four

4 five

Question 3:

Who doesn’t enjoy working in the garden?

1 grandmother

2 cousin

3 father

4 sister

Question 4:

When does the sister like to read?

1 at night

2 in the afternoon

3 in the morning

4 all of the above

Question 5:

When do the family members not eat together?

1 at dinner

2 at lunch

3 at breakfast

4 all of the above

Posted in Բնագիտության

Բնագիտություն

Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայնը առաջանում է նրանից , որ երկու առարկա իրար կպչում են կամ մարրդը ձայն է հանում կամ կենդանին:

Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը:

Լուսնի վրա օդ չկա ,որովհետև այնտեղ դու չես կարող ձայն լսել։

Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Տնային առաջադրանք 1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:

Ձայնային ալիքներ

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:շները նրանից վախենում են

Ուլտրաձայնը լսվում է թույլ բայց ուժեղ է շների համար

Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:

Դա անվանում են լուսային արագություն:

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:

Օդը շուտ է վերջանում

5 Թռիչքի ժամանկան ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

Մոծակը երբ նա թռչում է նրա թևերը այնքան արագ են աշխատում, որ մենք լսում ենք նրա ձայները։

Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

29.03.2022թ

1.Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակե՛ք այն որևէ լատիներեն տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,

2x

բ) այդ թվի կեսը,

2x:3

գ) այդ թվի երկու երրորդը,

2/3x

դ) այդ թվից հինգով մեծ թիվը

x+5

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:

x-10

2.Լուծե՛ք հավասարումը.
ա) 2x = 18,   

x=18:2

x=9

բ) 3x + 1 = 7,   

3x=7-1

3x=6

x=6:3

x=2

գ) 8x – 1 = 7,     

8x=7+1

8x=8

x=8:8

x=1

դ) 4x – 2 = 9, 

4x=9+2

4x=11

x=11:4    

x=11/4

ե) 3 + 5x = 18,

5x=18-3

5x=15

x=15:5

x=3

զ) 8 = x + 4

x=8-4

x=4

3.Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7=2

բ) –15 + 8=-7

գ) 80 + (–100)=-20

դ) 32 + (–41)=-9

ե) –23 + (–14)=-37

զ) –29 + 27=-2

4.Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։
Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

  1. 5600+560=6160
  2. 6160-616=5544

Էժանացել է

5. Կատարե՛ք գործողությունները.
ա) 2 + 0,38=2,38, գ) 100 + 0,96=100,96, ե) 0,836 + 10=10,836,
բ) 1 + 15,07=16,07, դ) 20 + 4,097=24,097, զ) 5,1 + 18=23,1 

6.Գտիր այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի,
60:3×100=2000

բ) 20 %-ը հավասար է 54-ի,

54:20×100=270

գ) 17 %-ը հավասար է 340-ի,
340:17×100=2000

դ) 2 %-ը հավասար է 37-ի:

37:2×100=1850

Posted in Մաթեմատիկա 6

Թեմա՝ Հատվածի միջնակետ, մի քանի թվերի միջին թվաբանական:

28.03.2022թ

Կրկնողություն ,
1.Գրի՛ր 4 թիվ, գտի՛ր այդ թվերի թվաբանական միջինը:
1,5,9,2

4,25

2. Քանի՞ երկնիշ բնական  թիվ կա:
90

3. Քանի՞ եռանիշ բնական  թիվ կա:

900

Թեմա՝ Հատվածի միջնակետ, մի քանի թվերի միջին թվաբանական:

Սահմանում: Հատվածի միջնակետ կոչվում այն կետը, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի:
Հարց:
Ինչպե՞ս գտնենք հատվածի միջնակետի կոորդինատը, տես օրինակը՝

1)A(2)
  B(10)
Միջնակետը նշանակենք՝ C-ով
(2+10)/2=6
C(6)

2)A(2/5)
  B(4/5)
Միջնակետը նշանակենք՝ C-ով
(⅖+⅘)/2=⅗
C(3/5)

Հատվածի ծայրակետերը նշանակենք՝ A(a), B(b):Միջնակետի՝  C-ի կոորդինատը կլինի՝ (a+b)/2:

Մի քանի թվերի միջին թվաբանական անվանում են այդ թվերի գումարի և քանակի քանորդը:

Օրինակ՝ 2, 3, 7 թվերի միջին թվաբանականը կլինի՝
(2+3+7)/3=4

Oրինակ՝ -2, -5, 10, 5 թվերի միջին թվաբանականը կլինի՝

(-2+(-5)+10+5)/4=2

Առաջադրանքներ

1. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր այս կետերը
A(-5)
B(+5)
C(0)
D(+3.1/4)
E(2)
F (-2/5)



2. Գտիր AB հատվածի միջնակետը, եթե
ա)A(4), B(6)-5
բ) A(14), B(36)-25
գ) A(0), B(6)-3
ե) A(2), B(8)-5


  3. Գտիր տրված թվերի միջին թվանականը՝
4  և 6
5

½ և  3
1/75

2.¼   և  3

2,625

⅓  և  -⅕
2/15

1,  3,   4
2,6

-5,   8,   13

5,3

10,  12,  14,  16

13

4.Գտիր նշված ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատը:
A(-2), B(-4)
-3

A(-21), B(-15)
-18

A(2), B(48)
25

A(1/8), B(3/8)

0,25

A(-1/3), B(+1/3)

0