Posted in Պատմություն 8

Ապրիլի 17-24

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

  1. XIX դարի երկրորդ կեսին եւ XX դարի սկզբին աշխարհի առաջատար երկր­ ներում զարգանում էր արդյունաբերական հասարակությունը։ Հայաստանը արդյունաբերականացման ուղին բռնած Ռուսաստանի եւ կիսագաղութային Օսմանյան կայսրության կազմում էր: Այս իրավիճակը պայմանավորեց Հա­յաստանի զարգացման առանձնահատկությունները նրա երկու խոշոր հատ­վածներում: Այնուամենայնիվ, արդյունաբերական քաղաքակրթության նվա­ճումները մուտք գործեցին նաեւ հայ իրականություն, սկսեցին փոխել մարդ­կանց կենցաղը, ապրելակերպը, աշխարհայացքը։
  • Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստա­նում: Ներկայացրե՛ք դրանց ազդեցությունն Արեւելյան Հայաստանի տնտեսա­կան եւ սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատ­մամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:
  • Ընդհանուր գծերով ներկայացրե՛ք արեւմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

Մեծ եղեռնը։ Հայերի ոչնչացման թուրքական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևտահայության նկատմամբ։ Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով։ Նախ Օսմանյան կայսրությունը հավաքեց 18-45 տարեկան տղաների,որոնց թիվը կազմում էր շուրջ 300 հազար և դրանից հետո 300 հազար հայերին տեղափոխում էին թիկունք և սպանում։ Սարիղամիշի ճակատամարտից հետո նաև արգելվում է հայերին որոշ պաշտոնների նշանակել։ Մյուս քայլով նրանք հայ խելացի հոգևորականներին,բանաստեղծներին,քաղաքական գործիչներին և այլ կարևոր մարդկանց ձերբակալեցին։ Այդ մարդկանց թվում էին նաև Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Վարդգեսը, Ռուբեն Սևակը և այլոք։

Կարելի է ասել որ թանզիմաթ հասկացությունը թուրքական ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ուներ։ Թանզիմաթի շնորհիվ կատարվեցին բազմաթիվ բարենորոգումներ։ Աբդուլ Համիդ 2-ը երբ դարձավ սուլթան ընդունեց սահմանադրությունը բայց դրանից հետո շատ շուտ ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը։ Նրա շնորհիվ ստեղծվեց համիդիե շարժումը որի պատճառով զոհվեց 300 հարյուր հազար հայ։ Երիտթուրքերը ստիպեցին սուլթանին հռչակել սահմանադրության վերականգնումը։ Երիտթուրքերի շնորհիվ երկիրը այդ ժամանակահատվածում երկրորդ շունչ ստացավ գահընկեց անելով Համիդ 2-ին։ Նրանք 1911 թվականին գաղափարախոսություն հռչակեցին պանթյուրքիզմը,ըստ որի ոչ թուրք ժողովրդին պետք է բռնի ուժով դարձնել թուրք։

20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ թուրքերը իրենց սուլթանական վարչակարգը ավելի սաստկացրեցին փոխանակ բարենորոգումները կատարեին։

  1. Հայ ազատագրական շարժումը XIX դարի երկրորդ կեսին թափ հավաքեց, ձեւավորվեցին հասարակական–քաղաքական երեք հիմնական հոսանքներ, որոնք մշակում էին շարժման նոր գաղափարախոսությունը, նախապատրաս­տում պայքարի զինված փուլի ծավալումը: Դրա առաջին լուրջ դրսեւորումները եղան արեւմտահայ սահմանադրական շարժումը եւ Զեյթունի 1862 թ. ապստամ­բությունը:
  • Թվարկե՛ք երեք հոսանքները, նշե՛ք դրանց գլխավոր տարբերությունները: Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիտեք: Ազգայնական գաղափարների տա­րածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ:
  • Ներկայացրե՛ք արեւմտահայ սահմանադրական շարժման առաջացման պատ­ճառները եւ նշանակությունը:
  • Որո՞նք էին Զեյթունի 1862 թ. ապստամբության պատճառները, նշե՛ք հայտնի մասնակիցների:

Անդրանիկ Օզանյան,ով ուներ մեծ հարգանք և նշանակություն իր ժամանակի հայերի համար։ Դրաստամատ Կանայան, Գևորգ Չաուշ, Հրայր ԴժոխքԱղբյուր Սերոբ, Սոսե, Հովհաննես Քաջազնունի և այլն։

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

3. Հայ ազգային–ազատագրական շարժման ընթացքը որոշակիորեն կախված էր նաեւ Ռուսաստանյան կայսրության եւ մյուս խոշոր տերությունների արտաքին քաղաքականությունից, նրանց դիրքորոշումից։ Շուտով միջազգային հարա­ բերությունների օրակարգում իր ձեւակերպումն ստացավ Հայկական հարցը:

    • Ո՞ր պատերազմի հետ կապված եւ ո՞ր պայմանագրերով միջազգային դիվա­նագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանե՛ք հարցի էությու­նը: Արտահայտե՛ք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ, գնահատե՛ք հայտնի «61–րդ հոդվածը»:

    1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմ։ Հայկական հարցը վերաբերվում էր ամբողջ հայությանը և նույնիսկ փոքր գավառներում ապրող հայերին։ Այս դեպքը առաջինն էր,երբ մեծ պայմանագրերում հիշվում է հայերի պաշտպանությունը։ Այս դեպքը ուղղակի բացառիկ էր և եթե այս ամենի ընթացքում չլիներ Բեռլինի կոնգրեսը ամեն ինչ կլիներ հայերի համար ավելի հարթ։ Ցավոք մեր կյանքում սիրված են գումար ունեցող երկրները և հզոր երկները,իսկ մենք այդ ցանկի մեջ ցավոք այդ ժամանակահատվածում մուտք չէինք գործել։ Եղան պայմանավորվածություններ մի շարք Եվրոպական երկների հետ,եղան օգնության խոստումներ,բայց դա միմիայն բառեր են,երբ Բեռլինի Վեհաժողովի սկսվելուն 16-րդ հոդվածի փոխարենն մտցվեց 61-րդ։ Եվ այդ ամենից հետո Բեռլինի վեհաժողովը անցավ առանց հայերի։ Բեռլինի վեհաժողովը ոչ միայն հայերի համար էր վատ,այլ Ռուսաստանի։ Իսկ Սան Ստեֆանոյի պայմանագրում մենք ստացել էինք ուժ պայքարելու համար,ցավոք այդ ամենը տավալվեց։ Սան Ստեֆանոյի պայմանագրում Օսմանյան Թուրքիայում գտնվող հողերը,որտեղ ապրում էին հայերը կոչվեցին Հայաստանը,որը մեծ ոգևորություններ առաջացավ հայ ազգի մոտ։

    1. XIX դարի 60–ական թթ. վերջերից հայ ազատագրական պայքարը քայլ առ քայլ դրվեց կազմակերպված հիմքերի վրա։ Առաջ եկան ազգային–քաղաքա­ կան կազմակերպությունները, որոնք գլխավորեցին հայ ժողովրդի պայքարը անկախության եւ ժողովրդավարական իրավունքների ձեռքբերման համար: Հայաստանի ազատագրության շարժումը մտավ զինված պայքարի փուլը:
    • Թվարկե՛ք հայտնի խմբակներն ու կազմակերպությունները: Պարզաբանե՛ք ազգային կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը:
    • Պատրաստե՛ք համառոտ զեկույց ազգային կուսակցություններից որեւէ մեկի մասին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից եւ համացանցի նյութերից:
    • Որո՞նք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկե՛ք ձեզ հայտնի հայդուկների:
    • Ներկայացրե՛ք ձեր սիրելի ֆիդայու կերպարը, մեկնաբանե՛ք ձեր ընտրությունը:

    Հայ ազգային կուսակցությունները կառուցվել էին հին խմբակների շնորհիվ և հենց այդպես էլ օգնեց մեզ խմբակները։ Հայ ազգային կուսակցությունները ինչպես խմբակները ունեին տարբեր ստարետգիաներ,բայց այս ամենը օրինական էր։ Արդեն զարգացել էր թերթերի գաղափարները և ամեն կուսակցություն փորձում էր ունենալ թերթել,որպեսզի իրենց ձայնը ավելի լսելի լինի։ Այս ամենը թե խմբակները,թե կուսակցությունները կառուցված էին Հայի խնդրի միջազգայնացման շնորհիվ։ Ինչպես նշեցի,որ ամեն կուսակցություն ուներ իր առանձին մտքերը,ստրատեգիաները։ Օրինակ Հնչակյանների կուսակցությունը հրապարակում էր Հնչակ թերթը և հենց այդպես էլ նրանց անունը դրվեց Հնչակյաններ։ Հնչակյանների խումբը ստեղծվել է 1887 թվականի օգոստոսին Ժնև քաղաքում։ Բայց 1897 թվականի Լոնդում կատարվածը առաջին գումարում Հնչակյանների խումբը բաժանվեց երկու խմբի պատճառը իհարկե տարաձայնություններն էին։ Մի մասը սոցիալիստական թևի,իսկ մյուս մասը ազգային թևի և հենց սա էր պատճառը այս կուսակցության ոչնչացմանը։ Երկու թևերն էլ ունեցան իրենց ղեկավարները որոնց անուններն էին Ավետիս Նազարբեկյան և Արփիար Արփիարյան։ Արփիար Արփիարյանի թև ազգային թևն էր և նրանց նոր կուսակցության անունն էր Վերակազմյալ հնչակներ,իսկ Ավետիս Նազարբեկյանի թևի անունը սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն։ Եղան շատ կուսակցություններ բայց ամենհզորը դա Հայ հեղափոխական դաշնակցությունն էր։ Նրանք նույնպես իրենց խնդիրն էին համարում ազատել Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրությունից։ Այս կուսակցությունը ինձ ավելի խելացի էր գործում, քանի որ փորձում էր միավորվել Հնչակյանների հետ,բայց տարբեր տարաձայնությունների պատճառով այդ ամենը տեղի չունեցավ։ Նրանք գործեցին տարբեր արշավանքներ,ապստամբություններ։ Բայց ինձ համար նրանց ամենազորեղ քայլը,որը երբևէ ոչ մի կուսակցություն չէր արել դա այն էր,որ 30 հայ երիտասարնդեր ներխուժեցին Կ․Պոլսի Օտտոմանյան բանկ պահանջելով 61-րդ հոդվածի իրագործումը հակառակ դեպքում կպայթացնեին բանկը։ Հայդուկային շարժման ժամանակ անհատ մարդիկ,ովքեր չափից շատ հայրենասեր էին հավաքում էին փոքրիկ խմբակներ և դուրս գալիս մեծաթիվ թշնամու դեմ,Հայդուկային շարժման ժամանակ մարդիկ տեղակայվում էին անտառներում,բարձր սարերում և այլ վայրեր։ 1880 թվականին Փոքր Հայքում ՝ Սեբաստիայի նահանգում ստեղծվեց չելլոներ զինված ջոկատները։ Այդ ջոկատներում կռվում էին հայերը,բայց քրդերի անունի տակ,որպեսզի իրենց մահից հետո թուրքերը վրեժխնդիր չլինինեն հայերի նկատմամբ։ Հայ նշանավոր ֆիդայիններից են օրինակ ՝Անդրանիկ Օզանյանը,Գևորգ Չավուշ,ով ամեներիտասարդն էր,Հրայր Դժոխքը,ով կարծում էր,որ կարելի ժողովրդին զինել և հանդարտ պատրաստվել ապստամբությանը։ Ֆիդայիններից օրինակ Աղբյուր Սերոբի մահը կազմակերված էր Ավեի կողմից և քուրդ ցեղապետ Բշերա Խալիլից,որը անհանգստացրեց իր հավատարիմ զինվորներ Գևորգ Չավուշին և Անդրանիկ Օզանյանին։ Գևորգը և Անդրանիկը սպանեցին այդ երկուսին և այդպես վրեժխնդիր եղան։ Անդրանիկ Օզանյանը ամենապայծար դեմքերից էր,ով կռվել էր տարբեր ջոկատներում և դրանից հետո միացել Աղբյուր Սերոբին։ Անդրանիկ Օզանյանը հեղինակել է նաև կանոնագիրք,որի անունն է Մարտական հրահանգներ։ Այսպիսի մարդիկ,ում ես ներկայացրեցի պետք միշտ հարգել,քանի որ նրանք իրենց կյանքն են տվել ազգի համար։

    Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայ առաջին քաղաքական կուսակցություններից է։ Կուսակցությունը հիմնադրվել է 1887 թվականին Նազարբեով եղբայրների և Ժնևում սովորող մի քանի այլ ուսանողների կողմից։

    1888 թվականին հրապարակված ծրագրում նախատեսվում էր զանգվածային անկարգությունների և ահաբեկչության միջոցով ստեղծել հայկական պետություն Արևելյան Թուրքիայում։ Կուսակցության անդամները ակտիվ գործունեություն են ծավալել ինչպես Կովկասում, այնպես էլ Օսմանյան կայսրությունում ։ 1903 թվականի հոկտեմբերի 14-ին Գնչակցիները հարձակվել են Կովկասի փոխարքայ իշխան Գոլիցինի վրա, իշխանը ծանր վիրավորվել է, բայց ողջ է մնացել, իսկ մեկ օր անց հրաժարական է տվել իր պաշտոնից։ 1904 թվականին նրանք կոմունիստների հետ միասին աշխատեցին Բաքվի հայ աշխատավորներին գործադուլի դրդելու համար։ Կուսակցության անդամները ակտիվորեն մասնակցել են Օսմանյան կայսրությունում Սասունի և Զեյթունի ապստամբություններին։ 1915 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացվեցին Գնչակյան կուսակցության 20 ղեկավար անդամներ, որոնք ահաբեկչություն էին ծրագրել և իրականացրել թուրք բնակչության դեմ և կռվել օսմանյան պետության թշնամիների դեմ ։ Առաջին համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ հիմնադրումից հետո կուսակցությունը գործում է միայն այն երկրներում, որտեղ հայեր են ապրում։ Կուսակցության անդամները ակտիվորեն մասնակցել են 1970-1980-ական թվականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմին : Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Գնչակ կուսակցությունը ստեղծեց «Մեծն Մուրադ» կոչվող զինված խումբը, որը մասնակցում էր Ղարաբաղում ադրբեջանական զինուժի դեմ մարտերին։

    Կուսակցությունը երբեմն կոչվում է Հնչակ, Հնչակ, Սոցիալ-դեմոկրատ Հնչակ, և այս անվանումը վերցված է կուսակցության պաշտոնաթերթ Հնչակից։ Բառի իմաստը «կոչ», «կանչ» է, որը կուսակցականներն օգտագործում են «ոտքի, լուսավորության, ազատության կոչ» իմաստով։

    Հայ հայդուկային շարժումը

    Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

    Հայ հայդուկային շարժման ստեղծումը շատ կարևոր էր մեզ համար,քանի որ ժողովրդին ներշնչեց ուժ պայքարելու իրենց ազատության համար։

    Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Հրայր Դժոխք, Սոսե, Արաբո, Աղբյուր Սերոբ և այլն։

    Իմ ամենասիրելի հայդուկը դա Հրայր Դժոխքն է։

    1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, եւ կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։

    5. Հայ ժողովուրդը շարունակում էր հաստատակամորեն պայքարել իր պատ­մական իրավունքների վերականգնման եւ ժամանակի առաջադիմական մի­ տումներին համահունչ զարգանալու համար: Սակայն հոգեվարք ապրող Օս­մանյան կայսրությունը քաղաքակիրթ մոտեցում որդեգրելու փոխարեն որո­շել էր բարբարոսական լուծում տալ Հայկական հարցին:

      • Ո՞վ էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ի՞նչ հետեւանքներ ունեցան 1890–ական թթ. հայկական կոտորածները: Վերհա­նե՛ք Սասունի, Զեյթունի եւ Վանի հերոսական կռիվների նշանակությունը:

      Հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողները դա երիտթուրքերն էին։ Սասունի,Զեյթունի և Վանի հերոսական կռիվները ուժ և հավատ ներշնչեցին հայերին անկախ լինելու հարցում։

      Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

      Առաջին աշխարհամարտ 1914 թվականի օգոստոսի մեկ։Ես առանձնացրեցի առաջին աշխարհամարտը,քանի որ դա ամենակարևոր իրադարձություններից է ամբողջ աշխարհում։Առաջին աշխարհամարտում ներգրավված էին բազմաթիվ ազգեր և հենց դրանով է պայմանավորված Առաջին աշխարհամարտի կարևորությունը

      1914 թվականի Հոկտեմբերի վերջ Հայոց մեծ եղեռն։Այս ամենի մասին մենք պետք է միշտ խոսենք,քանի որ մահացան ավելի քան 1 միլիոն հայեր,մյուս մասը դուրս եկան իրենց տներից և իրենց ապագան սկսեցին փնտրել ուրիշ երկրներում և հենց դրա համար առանձնացրեցի Եղեռնը կարևոր իրադարձությունների շարքում։

      1918 թ մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտը

      1918 թ մայիսի 23-19-Բաշ Ապարանի հերոսամարտը։

      1917 թ․ հոկտեմբերի 25-Բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանում։Առանցնացրեցի այս իրադարձությունը քանի որ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո Ռուսաստանը շատ ավելի արագ հզորանում է և դառնում կանգուն երկիր

      1885թ Առաջին հայ ազգային-քաղաքական՝Արմենական կուսակցության հիմնադրումը Վանում,որը շատ կարևոր էր հետագա ընթացքի համար։Իմ կարծիքով ամենադժվարը դա սկիզբն է և դա արել են Արմենականները։Իրենց շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ կուսակցություններ,որոնք կարողացան սանձել Օսմանյան կայսրությանը որոշ չափով։

      1862թ-օգոստոս-Զեյթունի ապստամբությունը

      Զեյթունի ապստամբությունը վառ օրինակ է իսկական հայ մարդու ոգու մասին։Կարծում եմ,որ այս ապստամբությունը կարելի է դասել ամենակարևոր իրադարձությունների շարքին։

      1872թ-Գ․Արծրունու կողմից «Մշակ» թերթի հիմնադրումը Թիֆլիսում։Ինչպես գիտենք այն ժամանակ ամենալավ ձևերից՝ մի հարց հանրային դարձնելու համար դա թերթերն էր և դրա համար Գ․Արծրունին ստեղծում է Մշակ թերթը Օսմանյան կայսրության վայրագությունները գրառելու համար։

      1882թ․-«Հայրենասերների միություն» հիմնումը Մոսկվայում հայ առաջին քաղաքական լրագրի՝«Ազատության ավետաբերի» հրատարկումը։Այս ձևը նույնպես շատ լավ ձև էր ինչ,որ հարց հանրայնացնելու համար։

      1878-1879թթ․-«Սև խաչ» «Զինակիր» գաղտնի կազմակերպությունների ստեղծումը Վանու,որը միանշանակ պետք է առանձնացվի կարևոր իրադարձությունների շարքում,քանի որ այս կազմակերպությունները զոհաբերում էին իրենց կյանքը հայ մարդկանց փրկության համար։

      Posted in Պատմություն 8

      07.04.2024-13.04.2024

      Առաջադրանք 1

      Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

      Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

      Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

      Սահմանել մշակույթ հասկացությունը:

      Մշակույթը բարդ հասկացություն է, որն ընդգրկում է կյանքի ձևը, սովորույթները, հավատալիքները, արվեստը, գիտությունը, բարոյական արժեքները և մարդկային գործունեության և սոցիալական կազմակերպման այլ ասպեկտները որոշակի համայնքում կամ հասարակության մեջ: Սա ներառում է այն ամենը, ինչ մարդիկ ստեղծում, կիրառում և փոխանցում են միմյանց, ներառյալ լեզուն, գրականությունը, կրոնը, տեխնոլոգիան, խոհարարությունը, երաժշտությունը, պարը, ճարտարապետությունը և այլն: Մշակույթը առանցքային դեր է խաղում անհատների և համայնքների ինքնության ձևավորման, ինչպես նաև նրանց փոխազդեցության և զարգացման գործում: Այն ոչ միայն արտացոլում է արժեքներն ու ավանդույթները, այլև կարող է լինել նորարարության և փոփոխության աղբյուր։

      Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

      Կրթական համակարգը կրթական հաստատությունների և անհատական ​​զարգացմանն ուղղված մեթոդների համալիր է: Եկեք համեմատենք ժամանակակից տարածաշրջանի հետ.

      Կրթական համակարգը ձևավորում է կադրային և սոցիալ-մշակութային արժեքներ՝ ազդելով տարածաշրջանի զարգացման վրա։
      Կրթությունն ապահովում է տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքները՝ արտացոլելով տարածաշրջանի յուրահատուկ առանձնահատկությունները:
      Կրթության որակն անմիջականորեն կապված է տարածաշրջանի տնտեսական և սոցիալ-մշակութային ձեռքբերումների հետ։
      Տարածաշրջանային առանձնահատկությունները ազդում են կրթության բովանդակության և դրա նկատմամբ մոտեցումների վրա՝ ձևավորելով դրա յուրահատուկ բնութագրերը։

      Գիտության զարգացումը

      Գիտության զարգացումը բացահայտումների, հետազոտությունների և նորարարությունների շարունակական գործընթաց է, որն ուղղված է աշխարհի մասին գիտելիքների ընդլայնմանը և տեխնոլոգիաների կատարելագործմանը: Այն առանցքային դեր է խաղում հասարակության, տնտեսության և մշակույթի զարգացման գործում՝ օգնելով լուծել ընթացիկ խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ մարդկության համար։

      Հայագիտություն

      Հայագիտությունը գիտական ​​ուսումնասիրության ոլորտ է, որը նվիրված է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, լեզվի, գրականության, կրոնի, արվեստի և այլ ասպեկտների ուսումնասիրությանը և նրա ներդրմանը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ: Այս առարկան ներառում է հին և ժամանակակից հայերի, նրանց սովորույթների, ավանդույթների, կրոնական հավատալիքների, հնագիտական ​​գտածոների, գրական ստեղծագործությունների, արվեստի և հայկական մշակույթին և պատմությանն առնչվող այլ ասպեկտների ուսումնասիրություն:

      Գրականություն և մամուլ

      Գրականությունը և մամուլը երկու կարևոր մշակութային հաստատություններ են, որոնք առանցքային դեր են խաղում հասարակության մեջ տեղեկատվության, գաղափարների և արժեքների փոխանցման գործում: Գրականությունը ներառում է գրավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են գրքերը, վեպերը, բանաստեղծությունները, պիեսները, որոնք արտացոլում են մարդկային կյանքի և փորձի տարբեր կողմերը: Մամուլը թերթերի, ամսագրերի, առցանց պորտալների և այլ լրատվամիջոցների միջոցով տրամադրում է նորություններ, վերլուծություններ, մեկնաբանություններ և կարծիքներ տարբեր թեմաների վերաբերյալ: Երկու հաստատություններն էլ նպաստում են մտքերի ազատ փոխանակմանը և օգնում են հասարակական կարծիքի ձևավորմանը:

      Արվեստ և ճարտարապետություն

      Արվեստը և ճարտարապետությունը ստեղծագործության արտահայտիչ ձևեր են, որոնք արտացոլում են հասարակության մշակութային, գեղագիտական ​​և գաղափարական կողմերը: Արվեստը ներառում է գեղանկարչություն, քանդակ, երաժշտություն, թատրոն, կինո և մարդու հոգու արտահայտման այլ ձևեր: Ճարտարապետությունն արտացոլում է այն ուղիները, որոնցով մարդիկ կազմակերպում են իրենց շուրջ տարածությունը՝ ստեղծելով շենքեր և շինություններ, որոնք ծառայում են և՛ ֆունկցիոնալ, և՛ էսթետիկ նպատակներին: Այս երկու արվեստներն էլ կարևոր դեր են խաղում հասարակության մշակութային լանդշաֆտի և ժառանգության ձևավորման գործում:

      Առաջադրանք 2

       Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

      1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

      Հայկական գաղութներն առաջացել են դեռևս միջնադարում։ Նոր դարերի սկզբի դրությամբ հայերը բնակություն էին հաստատել ավելի քան 20 երկրներում։ 17-20 րդ դդ․ հիմնական գաղթավայրերն էին Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Եվրոպայի զարգացած երկրները, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը։ Մեծ թվով հայեր էին ապրում նաև Կոստանդնուպոլսում, որտեղ 9-րդ դարի վերջին կար 200 հազար հայ։ Հնդկաստանում 10-րդ դարի սկզբում ապրում էր 25 հազար հայ, Իրանում՝ 200 հազար , իսկ Եգիպտոսում՝ 15 հազար հայ։ Նոր դարերում հայկական ամենամեծ գաղութը Ռուսաստանի կայսրությունն էր։ Այստեղ ապրում էր մոտ 1 մլն հայ։ Մեծ համայնքներ կային նաև Թիֆլիսում, Բաքվում, Հյուսիսային կովկասում, Մոսկվայում և այլն։ Մեծ գաղութներ էին կազմավորվել Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում։

      2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

      Գաղթավայրերում ծնված սերունդներին հայեցի դաստիարակություն տալու, ազգային իքնությունը պահպանելու և Հայաստանից հեռու գոյատևելու համար անհրաժեշտ էր ունենալ ազգային եկեղեցի, դպրոց, համայնքի գործերը տնօրինող ազգային մարմիններ և գործիչներ։ Նոր շրջանում համայն հայության միավորող հոգևոր և ազգային-քաղաքական կառույցի դեր էր կատարում Հայ առաքելական եկեղեցին։ Օտար երկրներում ստեղծված հայկական կապիտալը չէր կարողանում դիմակայել հզոր երկրների կապիտալի մրցակցությանը։ Հարկավոր էր զարգանալ սեփական հայրենիքում։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի անկախության վերականգնման համար մեծ գործունեություն են սահմանել Հնդկաստանի և Ռուսաստանի հայկական գաղութները՝ ի դեմս Հ․ Էմինի, Մ․ Բաղրամյանի, Շ․ Շահամիրյանի, Հ․ Արղությանի և ուրիշների։ Համազգային մեծ դեր ստանձնեց եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշայի կողմից Եգիպտոսում 906 թ․ հիմնված հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը գործում էր մինչ օրս։ Համահայկական կառույց ստեղծվեց 1910 թ․ ԱՄՆ ում՝ հայ օգնության միություն։ Քաղաքական առումով համազգային նշանակություն ստացան նաև 1912 թ․ ստեղծված Հայոց ազգային բյուրոն և Ազգային պատվիրակությունը։ Մեծ էր նաև 1844 թ․ Պոլսում ստեղծված Պոլսի ազգային ժողովը։

      Posted in Պատմություն 8

      մարտի 28-ապրիլի 4

      Առաջադրանք 1

      Համաշխարհային պատմություն,  էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/

      • Ներկայացրե՛ք կրթության և գիտության զարգացման գլխավոր միտումները XIX դարի երկրորդ կեսին եւ XX դարի սկզբին։

      1870–ական թթ. զարգացած բոլոր երկրներում տարրական կրթությունը դարձավ պարտադիր։ Ընդլայնվեց միջնակարգ կրթության համակարգը, որի ծրագրերում մեծ տեղ էին զբաղեցնում բնագիտական առարկաները։ Ավանդական համալսարանների կողքին տարածում ստացան տեխնիկական բուհերը, որոնք պատրաստում էին ճարտարագետներ։
      Գիտությունն սկսեց ընկալվել որպես հասարակության առաջընթացի կարեւորագույն նախապայման։ Պետությունները եւ առանձին ձեռներեցները հովանավորում էին հետազոտական հիմնարկների գործունեությունը՝ ինստիտուտներ, կենտրոններ, ակադեմիաներ։ Ստեղծվեցին միջազգային գիտական հիմնադրամներ, որոնք պարգեւներ էին սահմանում հետազոտական լավագույն արդյունքների համար։ Դրանցից ամենահայտնին Շվեդական ակադեմիայի Նոբելյան հիմնադրամն էր։

      • Ինչո՞վ կարելի է բացատրել գիտության աննախադեպ զարգացումը։

      Անգլիացի Չ. Դարվինն ստեղծեց մի կուռ տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տեւած աստիճանական զարգացումը՝ պարզից դեպի բարդը։ Ռուս Դ. Մենդելեևը հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը։ Գերմանացի Ա. Այնշթայնը մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն։ Հատկապես տպավորիչ էին փորձարարական գիտությունների ձեռքբերումները։ Ստեղծվեցին գենետիկան (Գ. Մենդել), մանրէաբանությունը (Լ. Պաստյոր), էլեկտրադինամիկան (Ջ. Մաքսվել), ատոմային ֆիզիկան (Է. Ռեզերֆորդ, Ն. Բոր) և այլն։ Քիմիկոսներին հաջողվեց ստանալ նոր արհեստական նյութեր, որոնք ներդրվեցին արդյունաբերության տարբեր բնագավառներում և առտնին կյանքում։ Հայտնաբերվեցին ռադիոն (Գ. Մարկոնի), հեռախոսը (Ա. Բելլ), ներքին այրման շարժիչը (Գ. Դայմլեր), էլեկտրական լամպը (Թ. Էդիսոն)։

      • Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմնարար գիտությունների գլխավոր նվաճումը։

      Իմ կարծիքով տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն, որը մշակեց Գերմանացի Ա. Այնշթայնը:

      • Թվարկե՛ք գիտական նվաճումները։

      Դ. Մենդելեեւը հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը։ Գերմանացի Ա. Այնշթայնը մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն։ Ստեղծվեցին գենետիկան (Գ. Մենդել), մանրէաբանությունը (Լ. Պաստյոր), էլեկտրադինամիկան (Ջ. Մաքսվել), ատոմային ֆիզիկան (Է. Ռեզերֆորդ, Ն. Բոր) և այլն։

      • Ինչի՞ հետ էր կապված հումանիտար գիտությունների զարգացումը։ Ի՞նչ նոր ուղղություններ առաջացան:

      Արդյունաբերական հասարակության զարգացումը նոր խնդիրներ առաջադրեց հումանիտար գիտություններին։ Դա սերտորեն կապված էր հասարակական հարաբերությունների, մարդու և նրա կենսագործունեության միջավայրի փոփոխությունների հետ։ Դրանց գիտական բացահայտումը վերապահված էր ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևավորվող հասարակական գիտություններին։ Դրանցից էին իմաստասիրությունը (փիլիսոփայություն), պատմագիտությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը, իրավագիտությունը։ Հույժ կարևոր էր նոր գիտության՝ հոգեբանության ի հայտ գալը։ Այն խնդիր ուներ ուսումնասիրելու մարդու ներաշխարհը, նրա զգայությունները, հույզերը, ապ- րումները, մտավոր գործողությունները։

      • Ի՞նչն էր բնորոշ XIX դարի երկրորդ կեսի եւ XX դարի սկզբի գեղարվեստական գրականությանը։

      Կյանքի ճշմարտացի պատկերումը դարձավ XIX դ. երկրորդ կեսի եւ XX դ. սկզբի գրողների ստեղծագործության նպատակը։ Արդյունաբերական հասարակության մարդու ներաշխարհը՝ բարու և չարի, ստորի եւ հերոսականի, նեղ անձնականի եւ հասարակականի բախումներով, կազմեց դրա բովանդակությունը։ «Կյանքը ինչպես որ կա». ահա գրական նոր սերնդի հավատամքը։

      • Նշե՛ք այս ժամանակաշրջանի գեղարվեստական խոսքի վարպետներին։

      Այս դիտանկյունից հատկապես առանձնանում էին խոսքի ֆրանսիացի վարպետները՝ Է. Զոլան եւ Գի դը Մոպասանը։

      • Արվեստի ի՞նչ նոր ճյուղ ձևավորվեց XIX դարի վերջին։
      • Ի՞նչ է իմպրեսիոնիզմը։ Նշե՛ք ականավոր նկարիչ իմպրեսիոնիստների։

      Մի խումբ երիտասարդ նկարիչներ հեռացան ավանդական գեղանկարչությունից։ Իրենց կտավներում նրանք սկսեցին կարևորել իրերից ստացած անմիջական տպավորությունը (իմպրեսիոն)։ Իմպրեսիոնիստներ էին՝ Կ. Պիսարո, Կ. Մոնե, Է. Դեգա, Օ. Ռենուար և այլք։

      • Ի՞նչ զարգացում ունեցավ հայկական մշակույթը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին։

      1860–1870–ական թթ. ձեւավորվող հայ արհեստավարժ թատրոնը համաքայլ էր թատերական այս նվաճումներին։ Թիֆլիսի և Կ. Պոլսի բեմերում ներկայացվում էին Վ. Շեքսպիրի, Հ. Իբսենի, և այլոց ստեղծագործությունները։ Ասպարեզ իջան հայ խոշոր թատերագիրներ Ա. Շիրվանզադեն և Լ. Շանթը։ Ի հայտ եկան ականավոր դերասաններ Պ. Ադամյանը և Սիրանույշը։ Երիտասարդ Վ. Փափազյանն իր դերասանական մկրտությունն ստացել էր Ս. Բեռնարի թատրոնում։ Հայկական միջավայրում ի հայտ եկավ նկարիչների մի համաստեղություն, որն օգտագործում էր ֆրանսիական նվաճումները՝ ազգային նոր գեղանկարչություն ստեղծելու համար՝ Հ. Այվազովսկի, Վ. Սուրենյանց, Մ. Սարյան։ Երաժշտության ասպարեզում եւս հայկական միջավայրը համաքայլ էր եվրոպական նվաճումներին։ Տ. Չուխաջյանի «Արշակ II» օպերայով (1868 թ.) սկզբնավորվեց ազգային օպերային արվեստը։ Ա. Սպենդիարյանն ստեղծեց հայկական սիմֆոնիկ երաժշտության առաջին նմուշները։ Իսկ մեծն Կոմիտասը հայ ազգային երգը մշակեց՝ օգտագործելով եվրոպական երաժշտական արվեստի նվաճումները։

      • Ներկայացրե՛ք արվեստի և տեխնիկայի բնագավառում կատարված նորությունները։

      Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլին բնորոշ էր քաղաքային կյանքի բուռն աճը։ Քաղաքների հատակագծումը վերածվեց արվեստի, որը նպատակ ուներ ստեղծելու մարդու կյանքի և գործունեության հարմարավետ միջավայր՝ հրաժարվելով ավելորդ ճոխություններից։
      Սկսեցին կառուցվել երկնաքերներ (բազմահարկ շենքեր), արագընթաց ճանապարհներ, կամուրջներ։ Ավտոմեքենան և մետրոպոլիտենը դարձան խոշոր քաղաքների անբաժանելի մասը։ Դարաշրջանի խորհրդանիշը դարձավ Փարիզի Էյֆելյան աշտարակը (1889 թ.)։

      • Երաժշտության ո՞ր ճյուղերն էին զարգացած XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին։

      Վերելք էր ապրում օպերային արվեստը։ Շարունակում էր ստեղծագործել իտալացի մեծագույն երգահան Ջ. Վերդին, որի «Աիդա» և «Ռիգոլետո» օպերաները համարվում են այդ ժանրի չգերազանցված նմուշները։ Նույն չափանիշին համապատասխանում է նաև ֆրանսիացի Ժ. Բիզեի «Կարմենը»։

      Դիտել տեսանյութը1,   տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:

      Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

      Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

      ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

      1870 ական թթ․ Եվրոպայի զարգացած երկրներում և Ամերիկայում տարրական կրթությունը դարձավ պարտադիր , որի հետևանքով մարդիկ կրթություն ստացան և արդյունաբերությունը զարգացավ։ Տարածում ստացան տեխնիկական բուհերը , որոնք պատրաստում էին ճարտարագետներ։ Ստեղծվեցին միջազգային գիտական հիմնադրամներ , պարգևներ էին սահմանում հետազոտական լավագույն արդյունքների համար։ Դրանցից ամենահայտնին Շվեդական ակադեմիայի Նոբելյան հիմնադրամն էր։ 

      բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

      Հետազոտությունների արդյունքում մարդկանց մոտ աշխարհի ճանաչումը փոխվեց։ Այդ ժամանակների հայտնի գիտնականներից են Չ․ Դարվինը , Մենդելեևը , Ա․ Այնշթայնը և այլն։ Հյտնաբերվեցին ռադիոն , հեռախոսը , հերքին այրման շարժիչը , ելեկտրական լամպը։ Այս ամենը շատ հեշտացրեց այս կյանքը։ Հասարակական գիտություններից առաջընթաց ունեցան իմաստությունը , պատմագիտությունը , լեզվաբանությունը , իրավագիտությունը։ 

      գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

      1.Հիմնարար գիտություններ

      Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

      Չ. Դարվին
      «Չկա ապացույց այն բանում, որ մարդն ի սկզբանե օժտված է հավատով ամենահզոր Աստծո գոյությանը»
      «Կարմրելու ունակությունը մարդկային բոլոր ունակություններից ամենամարդկայինն է»

      Դ. Մենդելեև
      «Առանց բացառիկ լարված աշխատասիրության չկան ոչ տաղանդ , ոչ հանճարներ»
      «Ուսուցիչը ու նրա մտածելակերպը՝ ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիրակության գործում»

      Ա. Այնշթայն
      «Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են»
      «Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման»

      Լ. Պաստյոր
      «Մոտ ապագայում մարդիկ ծիծաղելու են արդի մատերիալիստ փիլիսոփաների ապուշության վրա»
      «Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ հիանում Արարչի գործերով»
      «Սովորաբար ես աղոթում եմ, մինչ աշխատում եմ իմ լաբորատորիայում»

      Թ. Էդիսոն
      «Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է»

      2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ, Գ. Յունգ, Ալֆրեդ Նոբել

      Զիգմոնդ Ֆրոյդ
      «Նախանձը ավերիչ ուժ է»
      «Սերը և աշխատանքը մեր մարդկայնության անկյունաքարերն են»

      Գ. Յունգ
      Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից: Այլապես չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:

      Ալֆրեդ Նոբել
      «Իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի կարելի լիներ բոլոր թնդանոթներն իրենց պիտույքներով և ծառաներով ուղարկել գրողի ծոցը, այսինքն նրանց համար ամենահամապատասխան տեղը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ցուցադրել և օգտագործել»։ Մեկ այլ առիթով նա ընդգծեց, որ պատերազմը հանդիսանում է սարսափների սարսափը և ամենաահեղ հանցանքը, հետագայում ավելացնելով՝ «Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»

      Առաջադրանք 2

      Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

      ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

      բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,

      գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

      Գրականությունը և թատրոնը

      Օգյուստ Լյումիեր Եղբայրներ

      Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/

      Իմպրեսիոնիզմ, ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին-1870-ական թվականների սկզբին:

      «Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է։ Այսպես ասած «պաշտոնական» մշակութային միջավայրը՝ Ակադեմիա, Կոնսերվատորիա, Օպեր խիստ պահպանողական (կոնսերվատիվ) են։ Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները (տրադիցիաներ) այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով և այնպիսի մոլեռանդ «որոնողներ», մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար՝ տարիներով մշակելով այն։

      Իմպրեսիոնիզմը նոր հայեցվածքի և արժևորման հաստատումն էր։ Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայացնելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները տարբեր պահերի ու տարբեր կետերից։ Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսիոնիզմում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին։ Իմպրեսիոնիզմը պլեների հետևողական կիրառումով ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրջապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում։ Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն իմպրեսիոնիզմում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով։ Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով։ Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը։ Իմպրեսիոնիստներն արդեն 80-90 թվականներին դառնում են լույսն ու ստվերը, ջրի խաղը, երկնքը և ամպերը գեղանկարելու միակ վարպետները։ Կորչում է հետաքրքրությունը մարդկանց հանդեպ, անհետանում են անհատները, հասարակական իրադարձությունները, կապերը։ Իմպրեսիոնիստների մոտ ամբողջ աշխարհը վերածվում է լույսի, օդի և ջրի խաղի։ Չնայած պոեզիայի հետ կապված ոչ հաճախ են կիրառում իմպրեսիոնիզմ տերմինը, սակայն Պոլ Վեռլենը և ժամանակակից ուրիշ պոետներ իսկական իմպրեսիոնիստներ են պոեզիայի բնագավառում։ Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է:

      Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/