Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 29-ից մայիսի 5

  • Ամփոփել ապրիլ ամիսը
  • ամփոփել ,,սեպտեմբեր- մայիս,, կենսաբանության աշխատանքները- հաշվետվություն

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:
Մարդու մարմնի մազածածկույթն ունի պաշտպանական նշանակություն: Մազերը տարվա ընթացքում աճում են մոտ 15 սմ: Դրանք կարող են թափվել` կախված տարիքից, սեռից, նյարդային համակարգի վիճակից և ժառանգական գործոններից: Մարդու գլխից օրական թափվում է մոտ 100 մազ: 

2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:
Ցածր ջերմաստիճանը և սառը օդը բացասաբար են ազդում և նպաստում են մազաթափության առաջացմանը: Այդ գործոններից հաճախ հաստանում է գլխի ենթամաշկային ճարպաշերտը, խանգարվում է արյան մատակարարումը դեպի մազարմատներ, և առաջանում է ճաղատություն:

3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:
Հիվանդաբեր մանրէներից պաշտպանվելու համար կարևոր նախապայման է եղունգների խնամքը, ձեռքերի մաքրությունը: Եղունգը սովորաբար վարդագույն է, որը պայմանավորված է նրա տակ գտնվող մազանոթների առկայությամբ: Եղունգներն աճում են շաբաթական մոտ 0,5 մմ: Ընդ որում` ամռանն աճն ավելի արագ է լինում, քան ձմռանը։ Ձեռքերի եղունգներն ավելի արագ են աճում, քան ոտքերինը: Դրա համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ կտրել ձեռքերի, իսկ ամիսը երկու անգամ` ոտքերի եղունգները:

4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Տարբերում են ցրտահարու թյան չորս աստիճան: Ցրտահարության առաջին աստիճանի դեպքում սկզբում մաշկը կարմրում է, ապա գունատվում: Այդ դեպքում վնասված տեղամասին քսում են յուղ, կատարում են մերսում: Ցրտահարության երկրորդ աստիճանի դեպքում վնասված մաշկի վրա առաջանում են բշտիկներ, զարգանում է այտուց։ Այդ դեպքում կատարում են սպիրտով շփումներ, վնասված մասը ծածկում են վիրակապով և դիմում բժշկի: Ցրտահարության երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում ցրտահարված տեղամասը մեռուկանում է:

Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 22-28

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  • Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

  • Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ
  • C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: 𝐶 վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: 𝐶 վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 15-21

  • Սնման հիգիենան
  • Մարսողական համակարգի հիգենան և դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝153-155
  • Բնագիտության ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք, որը նախատեսված է դասարանում իրականացնելու համար

1.Ինչո՞ւ պետք է հետևել սննդակարգին:
Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայման են: Կանոնավոր սնվող մարդկանց մոտ մարսողական հյութը սկսում է արտազատվել նախ քան սնունդն ընդունելը, ինչը նպաստում է բնականոն մարսողությանը։

2.Որո՞նք են սնման հիգիենայի նորﬔրը:
Սնունդը պետք է լավ ծամել, մանրացնել, որի շնորհիվ այն հեշտ է շատ ղախվում թքով, և ստամոքս չեն հասնում սննդի կոպիտ մասնիկները։ Սնունդը պետք է լինի չափավոր տաք: Վնասակար է նաև, երբ հաճախ է օգտագործվում չոր սննդամթերք, առանց հեղուկ պարունակող տաք կերակրատեսակների: Ցանկալի է, որ սննդի մեջ լինեն այնպիսի նյութեր, որոնք խթանում են աղիների պատերի կծկումները և դրանով իսկ նպաստում սննդի չմարսված մասերի հեռացմանը: Այդպիսի հատկությամբ են օժտված կաղամբը, գազարը։ Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 1,5–2 ժամ առաջ, հակառակ դեպքում քունը կարող է խանգարվել: Ուտելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը, ուտելու պահին չպետք է կարդալ, լսել ռադիո, դիտել հեռուստացույց, վարել խոսակցություն որևէ մեկի հետ:

3.Ո՞ր սննդամթերքն է հաճախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:
Անորակ, հաճախ երկար ժամանակ պահված սննդամթերքի օգտագործումից առաջանում են սննդային թունավորումներ։ Չպետք է օգտագործել այնպիսի սննդամթերք, որը երկար ժամանակ պահվել է հատկապես տաք տեղում, որովհետև ստեղծվում են նպաստավոր պայմաններ դրանցում մանրէների բազմացման համար:

4. Թվարկե՛ք թունավորման ախտանիշները:
Հիմնական ախտանիշներն են որովայնի շրջանի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը։

5. Ի՞նչ ﬕջոցառուﬓեր պետք է ձեռնարկել սուր թունավորուﬓերի ժամանակ:

Այդպիսի դեպքերում կատարում են ստամոքսի լվացում։ Դրա համար հիվանդին տրվում է մի քանի բաժակ խմելու սոդայի ջրային լուծույթ (1 բաժակ ջրում կես թեյի գդալ սոդա) և ապա առաջացնում են փսխում։ Փսխումից հետո հիվանդին պետք է տալ թունդ, քաղցր թեյ և ապա պահպանել անկողնային ռեժիմ:

Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 8-14

Դասագիրքը՝ տես այստեղ:

Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը:

  • Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

  • Դասագիրք, էջ՝ 135-140
Posted in Կենսաբանություն 8

Մարտի 25-30

Լրացուցիչ աշխատանք․


1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:
Ներշնչման պահին օդի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր բակտերիաներ, փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին եւ վնասազերծվում լորձունքի կողմից: Սակայն որոշ մանրէներ կարող են անցնել թոքեր և առաջացնել թոքաբորբ և այլն: Կանխելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել:

2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:
Ներշնչման պահին օդի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր բակտերիաներ, փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին եւ վնասազերծվում լորձունքի կողմից: Սակայն որոշ մանրէներ կարող են անցնել թոքեր եւ առաջացնել թոքաբորբ և այլն: Կանխելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա:

3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Ուտելու, խոսելու, հատկապես ծիծաղելու պահին, նաև երեխաների որոշ վտանգավոր խաղերի դեպքերում հնարավոր է շնչուղիների մեջ օտար մարմիններիոսկոր, լոբի, ոլոռ, քար եւ այլ մանր իրերի հայտնվելը: Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը: Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր: Շնչափող ընկած օտար մարմինը նախ փորձում են հեռացնել արհեստական հազի միջոցով: Անհաջող փորձերից հետո կարելի է տուժածին երկտակել ծնկի վրա փորով հենված դեպի ծունկը դիրքով, գլուխը ինչքան հնարավոր է դեպի ներքև, ապա մի քանի անգամ կտրուկ հարվածել մեջքին: Եթե այս ձևով նույնպես օտար մարմինը չի հեռացվում շնչափողից, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Posted in Կենսաբանություն 8

Մարտի 18-24

Դասագիրքը՝ տես այստեղ:

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։ Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։

Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով: Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո: Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

  1. Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում
  2. Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում
  3. Տեսողության կտրուկ վատացում
  4. Գլխապտույտ
  5. Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտի պատճառներն են՝
1. Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

2. Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

3. Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

4. Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

5. Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:

6. Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

7. Հիպերխոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է ատերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

8 քայլ ինսուլտի կանխարգելման համար

  1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:
  2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):
  3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:
  4. Վերահսկեք շաքարի և խոլեստիրինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):
  5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):
  6. Դադարեք ծխել:
  7. Մի չարաշահեք ալկոհոլը:
  8. Ժամանակին լրացրեք օրգանիզմում հեղուկի պակասը: Կարելի է խմել կա՛մ ջուր, կա՛մ ոչ շատ քաղցր հյութ: Հանքային ջուրը հեղուկը օրգանիզմում է պահում և նպաստում է ճնշման բարձրացմանը:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ: 

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով: 

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Posted in Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ: Կառուցվածքը

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը

Լրացուցիչ աշխատանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ, 4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ինձ: Հարցերի դեպքում անպայման գրեք։

Պատասխանել հարցերին․

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է: Բերանի խոռոչի մակերեսը ավելի փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի մանրէազերծվում, փոշեզերծվում, տաքանում և խոնավանում, որի հետևանքով առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
Քանի որ թոքի կշիռը ավելի քիչ է քան ջրինը:

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Թթվածինն օքսիդացնելով սնունդն ու հեղուկը, այն վեր է ածում էներգիայի, ստիպում աշխատել մեր մկաններին, վերանորոգում է մեր բջիջները, սնուցում ուղեղն ու հանգստացնում նյարդերը։ Շնչառության միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է մահացած բջիջներից ու տոքսիններից։