Posted in Հայրենագիտություն

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ։

Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Էրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով։

Posted in Մայրենի

Լեզվաբանական ամսագիր # 15-րդ

Կարդալ Լեզվաբանական ամսագիր # 15-րդ համարը, կատարել առաջադրանքները․․․
2․15-րդ համարից առանձնացրու քեզ դուր եկած առաջադրանքը, ինչու՞․․․

Ինձ շատ դուր եկավ առաջին աառաջադրանքը, որովհետև ես շատ եմ սիրում առածներ։

Բովանդակությունը՝

  • Առածներով խաղ
  • Էմմա Ազարումյանը՝ Արևմուտքից
  • Մեր լեզվաբանները . անհայտ, հետաքրքիր փաստեր Հրաչյա Աճառյանի կյանքից
  • Մեր բարբառները
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով՝ Ժամանակը հոսում է

Առածներով խաղ։ Հարցերը կազմեցին Մերի Ներսիսյանը, Ալլա Առաքելյանը, Անահիտ Տիգրանյանը։ Խաղը պատրաստեց Գագիկ Ղազարյանը։ Խաղալու համար անցնել հղումով։

Արևմտյան դպրոց-պարտեզից առաջարկում է Էմմա Ազարումյանը։ Ուսուցչուհի՝ Արմինե Աբրահամյան

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

Գտիր թաքնված բառը․

  • վագր, առյուծ, կապիկ, կատու
  • կոնֆետ, տորթ, բլիթ
  • ստեղնաշար, մկնիկ, լիցքավորիչ, էկրան
  • վարդ, մանուշակ, շուշան, ձնծաղիկ
  • արև, լուսին, աստղ

Գտիր ավելորդ բառը

  • ծիծեռնակ, կաչաղակ, բզեզ, ճնճղուկ
  • տանձ, սալոր, դդմիկ,խնձոր
  • մայր, տուն, եղբայր, տատիկ
  • հմայիչ, բարձր, ձյուն, սպիտակ
  • քամանչա, դաշնամուր, քանոն, ռետին

Բացատրիր դարձվածքները

  • աչքը ջուր կտրել-սպասել
  • սուր ճոճել-ժամանակ շահել
  • հոգին ավանդել-մահանալ
  • աչքի լույս-տեսողություն
  • աչքի փուշ-թերություն
  • լեզուն կապ ընկնել-չխոսել
  • լեղին ճաքել-վախենալ

Բացատրիր նույնանուն բառերը

  • մարտ- մարտ-մարտ ամիս և մենամարտ
  • փող- փող-փող երաժշտական գործիք և փող դրամ
  • շահ- շահ-օգուտ և պարսիկ արքա
  • մատ-մատ-մատ-ձերքի մատ, շախմատի մատ և կողոսկր

Ավարտիր ասացվածքները

  • Ով աշխատի,նա կուտի
  • Հեռավոր սուրբը, լավ կլինի։
  • Ճտերն աշնանն են հաշվում։
  • Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում։
  • Պոս փորողը, ինքը կընկնի մեջը։

3․ Գրիր առաջադրանք Լեզվաբանական ամսագրիր համար․․․

Գտիր այս տեքստի ածականները (ածական պատասխանում էր “ի՞նչ ինչե՞ր ո՞վ ովքե՞ր” հարցերին)

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Posted in Հայրենագիտություն

Երևանի բերդ

Երևանի բերդ, պաշտպանական շինություն Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։ Բացումը՝ 1582Առաջին հիշատակում՝ 7-րդ դարՀիմնադրում՝ 7-րդ դար

Posted in Մայրենի

Ապրիլի 26 մայրենի

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Դուրս գրիր առաջին հատվածի անծանոթ բառերը և բառարանի օգությամբ բացատրիր։
  • Դերվիշ-մահմեդականների թափառական կրոնավոր
  • Կշտին-կողք
  1. Դուրս գրիր առաջին հատվածի դարձվածքները։
  2. Փորձիր մեկնաբանել դերվիշի հանելուկը։
  3. Վերնագրիր հատվածը։

Դերվիշը

  1. Առաջին հատվածից դուրս գրիր
    ա/ 10 գոյական և հոլովիր

Շահ-Աբաս-Շահ-Աբասի-Շահ-Աբասից-Շահ-Աբասով

Ժամանակ- ժամանակի-ժամանակով-ժամանակից

Աշխարհ-աշխարհի-աշխարհով-աշխարհից

Հագուստ-հագուստի-հագուստով-հագուստից

Մարդ-մարդուց-մարդու

Քաղաք-քաղաքի-քաղաքով-քաղաքից-քաղաքում

Հրապարակ-հրապարակի-հրապարակում-հրապարակից

Դերվիշ-դերվիշի-դերվիշից-դերվիշով

Շրջան-շրջանի-շրջանից-շրջանով

Փայտ-փայտից-փայտի

  1. բ/ 10 ածական և կազմիր համեմատության աստիճանները

Հեռու-ավելի հեռու-ամենա հեռու-ամենից հեռու

Մեծ-ավելի մեծ-ամենա մեծ-ամենից մեծ-մեծագույն

Լուռավելի լուռ-ամենա լուռ-ամենից լուռ

Բարի-ավելի բարի-ամենա բարի-ամենից բարի

Չար-ավելի չար-ամենա չար-ամենից չար-չարագույն

Դատարկ-ավելի դատարկ-ամենա դատարկ-ամենից դատարկ-դատարկագույն

Սխալ-ավելի սխալ-ամենա սխալ-ամենից սխալ-սխալագույն

Ընդարձակ-ավելի ընդարձակ-ամենա ընդարձակ-ամենից ընդարձակ

Մունջ-ավելի մունջ-ամենա մունջ -ամենից մունջ

Հակառակ-ավելի հակառակ-ամենից հակառակ-ամենից հակառակ

Posted in Uncategorized

English 21-23

How Fly saved the river

There was once a river so beautiful that all the animals came to drink from it. One day a giant moose came to this river.

“He’s so big!” cried out a beaver named Barney.

“Even bigger than Big Bear,” added Betty, another beaver.

“He sure is thirsty,” noticed Marty, a muskrat/ մշկառնետ/.

“He’s drinking so much that the river is going down!” yelled Mary, another muskrat.

The animals grew worried.

“Our beaver dams will be destroyed,” warned Barney.

“And we’ll have no water to drink,” said Mary.

Big Bear, who had been listening the whole time said, “Let’s meet tonight and plan how to get rid of this pest.“

“Count me in!” added Fly.

All the animals laughed at Fly. How was such a tiny creature going to help?

As the sky grew dark, Fly joined the others on the riverbank.

“So, what’s the plan?” he asked.

Barney started by saying, “I will gnaw on that moose’s legs until he runs away.

“But he’ll kick you with his big strong hooves!”, warned Betty.

“Oh,” said Barney. “I didn’t think of that.”

We need another plan,” both muskrats said at the same time.

“I am the strongest,” said Big Bear. “I’ll fight that moose.”

“But the moose is twice your size!” said Fly.

The beavers and muskrats all said to Fly, “Be quiet. You are the weakest of all.”

The next morning, Bear was worried. Was Fly right? Was the moose truly twice his size?

“Bear hurry!” said the muskrats.

But Big Bear did not move.

“I’m… I’m… scared,” he replied.

“Maybe we should try my plan,” Fly admitted. But all the other animals just laughed at Fly.

So, Fly flew onto the moose’s back. Holding on tightly, he bit the moose as hard as he could.

“Ouch!” cried the moose.

Fly flew up and bit the moose’s ear.

“Stop it!” the moose yelled.

“I’ll never stop,” said Fly, as he flew around and bit the moose on its leg.

The moose was unable to stop Fly, so he turned and ran. The animals never saw him again.

That night, the beavers made fish stew. The muskrats danced a special dance in honor of Fly.

“Hooray for Fly!” they all sang.

“You see,” began Fly, “even the weakest animal can beat the strongest if he uses his brain.”

  • Տեքստի ընդգծված նախադասությունները դարձրու հարցական և ժխտական:

One day a giant moose came to this river.

Did a giant moose come to this river one day?

One day a giant moose didn’t come to this river.

All the animals laughed at Fly.

Did all the animals laugh at Fly?

All the animals didn’t laugh at Fly.

I will gnaw on that moose’s legs until he runs away.

Will I gnaw on that moose’s legs until he runs away?

I won’t gnaw on that moose’s legs until he runs away.

We need another plan.

Do we need another plan?

We don’t need another plan.

I am the strongest

Am I the strongest?

I am not the strongest.

But the moose is twice your size!

Is the moose twice your size?

But the moose isn’t twice your size!

Was the moose unable to stop Fly?

The moose wasn’t unable to stop Fly.

The animals never saw him again.

Did the animals ever see him again?

The animals didn’t ever see him again.

  • Կապույտով նշված բառերը թարգմանիր:

Beaver-Կուղբեր, արջամուկ

Yell-գոռալ

dam-ամբարտակ

tiny-շատ փոքրիկ, չնչին

creature-արարած

hooves-սմբակ

tightly-ամուր, կիպ

honor-պատիվ

  • Տեքստից դուրս գրիր ածականները` beautiful

Giant, big, tiny, dark, strong, thrsty, worried, quiet, weak, right, scared, special.

  • Տեքստից դուրս գրիր մակբայերը՝ beautifuly

Thrsty, worried, tightly.

  • Ին՞չ կենդանիներ կան տեքստում, դուրս գրիր, ին՞չ հետաքրքիր փաստեր գիտես կենդանիների մասին, համացանցից դուրս հանիր և պատրաստիր ռադիո նյութ հետևյալ վերնագրերով՝ <<Do you know?>> կամ <<It is intersting to know>>

Moose, beaver, bear, muskrat, fly.

  • Ընտրիր ճիշտ տարբերակը
  1. Why didn’t the other animals think Fly’s plan would work?
    a) Bear was too scared.
    b) Fly was too small.
    c) The moose was too fast.
    d) Fly had a broken wing.
    2) What problem was the moose causing?
    a) He was destroying the animals’ homes.
    b) He was being mean to the animals.
    c) He was drinking too much water.
    d) He was eating all their food.
    3) Which line from the story shows that Fly is determined (strong-minded)?
    a) “I’ll never stop.”
    b) “Hooray for Fly!”
    c) “But the moose is twice your size!”
    d) “So, what’s the plan?”
    4) Fly is the smallest animal in the story. In what way is he the strongest? Explain
    your answer.

Fly said he would never stop and it showed they he was strong-mineded.

  1. 5) What was the moose doing that made the animals call him a pest?

He drank too much water from the river and the animals thought the river would go down.

  1. 6. How Fly Saved the River
    So, Fly flew onto the moose’s back. Holding on tightly, he bit the moose as hard as he could. The moose flew away.
  • Տեղադրիր a, an, some,  any
  1. Please get some bread from the baker’s.

a)any

b) a

c) an

d) some

2. We need some money to buy a present  for mother’s Birthday.

a) any

b) a

c) an

d) some

3. Dad, there are some letters for you.

a) any

b) a

c) an

d) some

4. There aren’t any books on the shelf.

a) any

b) a

c) an

d) some

5. It is an elephant.

a) any

b) a

c) an

d) some

6. Thanks a lot. Can I have some water first?

a) any

b) a

c) an

d) some

7. It is a very interesting story about animals.

a) any

b) a

c) an

d) some

  • Կարդա հետևյալ տեղեկությունները կենդանիների մասին և ընտրիր, թե յուրաքանչյուր հատվածը որ կենդանու մասին է՝ cat, dog, hamster, lizard, fish, parrot
  1. It is a good friend. Takes it out for walks ecery day. Feed it meat and give it water to drink.

It is a dog

2.  It needs an aquarium to swim. Change the water and clean the quarium regulary. Feed your pet special food once a day.

It is a fish

3. It needs a warm house. It needs rocks and plants to climb on. Feed it insects, spiders, mice or rats and give it water to drink.

It is a lizard

4. It is very friendly and likes to play outside. It sleeps a lot and needs quiet and warm place to rest. Feed it special biscuits, meat or fish and water to drink.

It is a cat

5. It needs a cage where it can run around and a box to sleep in. Feed your pet seeds, nuts, fruit and vegetables and give  water to drink.

It is a parrot

6. It needs a big cage. Don’t forget to clean the cage. Pet your pet fly outside the cage regularly. Feed your pet seeds and give water to drink

.It is a hamster

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

19.04.2021

Թեմա՝ կրկնություն

  • Անհրաժեշտության դեպքում  թվերը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը և ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • [25, 50]=50
  • (25, 50)=25
  • [4, 7]=28
  • (4, 7)=1
  • [5  11]=55
  • (5, 11)=1
  • [24 36]=144
  • (24 36)=1
    • Գրել  9/25-ին հավասար կոտորակ, որի համարիչը լինի 36։

9/25=20/36

  • Հեծանվորդի արագությունը  290մ/ր է։ Քանի՞ կիլոմետ կանցնի հեծնվորդը  3 ժամում։
  1. 60×3=180ր
  2. 290×180=52200մ

Պատ.՝ 52200մ

  • 2/5, 3/25, 4/15  թվերը բերել ընդհանուր հայտարարի և դասավորել 
  • ա)աճման կարգով-9/75, 20/75, 30/75։
  •  բ)նվազման կարգով-30/75, 20/75, 9/75։
    • Կիրառելով բաժանման հատկությունները՝ հաշվումները  կատարել առավել հարմար  եղանակով․
  • (50·36):25=50:25×36=72
  • (360+180):18=(360:18)+(180:18)=30
    • Կիրառելով բաշխական օրենքը՝ հաշվումները  կատարել առավել  հարմար  եղանակով․
  • 785·25+785·75=785×(25+75)=785×100=78500
  • 256·65+256·15+256·20=256×(65+15+20)=256×100=25600
Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   ԳյումրիՄարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է:

Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: 

Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Տնտեսություն

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

Posted in Uncategorized

Русский язык

Прочитайте сказки Джанни Родари.

Дворец из мороженого

Шоколадная дорога

Задания

  1. Выпишите незнакомые слова. С этими словами составьте предложения.
  2. Выполните упражнения.

Жи — ши / ча — ща

Ответьте на ворпосы:

  1. Очень глухой лес.
  2. Синоним слова автомобиль.
  3. Морская птица.
  4. Резиновая часть колеса.
  5. Слово, которое мы говорим, расставаясь навсегда.

Вставьте пропущенные буквы:

Я такую чудесную щуку вчера вытащил! Большущую! Чуть менье этой машины! Она хвостом махнула, меня с ног сшибла и назад в реку прыгнула. Я часто таких ловлю!

Цветут сады. Луга похожи на пестрые ковры. Над залотыми палями тихо ползут облака. В яркой трове и на кустах цветы. В воздухе пахнет душы медом. Над цветком кружытся и жужжит пчела.

Posted in English

English 9-16

Where is my ticket?

An old writer who is very popular in England is traveling by train. When the ticket-inspector comes and asks him for his ticket, the old writer begins to look for it in his pockets, in his bag and suitcase but cannot find it.

” I can wait,” the ticket-inspector says, who knows the writer very well. “I can come again at the next station. “but at the next station, it is just the same. The old writer can not find the ticket.

“That’s all right,” the ticket-inspector says. “That’s all right”.

“Oh, but I must find my ticket,” says the man. “I want to know where I am going to.”

Անծանոթ բառեր

ticket- տոմս

popular-հայտնի

ticket-inspector-տոմսավաճառ

pocket-գրպան

suitcase-ճամպրուկ

next station-հաջորդ կանգառ

Տեղադրեք a, an, the որտեղ անհրաժեշտ է։

It was a nice place with green trees near the river.  The boys are playing football in the yard. They spoke much about modern literature and art. I have an idea of going for a walk as far as a station. Shall we go to London by train or by bus.

Գրիր փոքրիկ պատում օգտագործելով այս բառերը, վերնագրում եք ձեր պատումը:

boat-նավակ, journey-ճանապարհորդություն, զբոսանք, hiking-արշավել, քայլել, to go in far-հեռու գնալ, to travel-ճանապարհորդել, team-խումբ, to see off-ուղեկցել,  plane-ինքնաթիռ, passenger-ուղևոր, to agree-համաձայնվել, airport-օդանավակայան, trip-ճամփորդություն, to try on-փորձարկել, to fly-թռնել, heavy-ծանր, carriage-վագոն, port-նավահանգիստ,  leave-մեկնել, catch-բռնել, comfortable-հարմարավետ, possible-հնարավոր, seat-նստատեղ, suitcase-ճամպրուկ, ticket-տոմս, station-կայարան, կայան train-գնացք, railway-երկաթուղի

Travellers

A man was travelling by train. He had to meet his team and they had to go hiking. His seat was very comfortable. He had a ticket and he showed it to the ticket-inspector . His suitcase was heavy. After some time three passengers joined the man at a station. They were the man’s friends. They liked to have a journey together. At last the train stopped and they all got off. Now they had to go to the airport to take a plane. Their destination was a place where they had to go hiking and have a trip by boat.

  • Նախադասությունները գրեք անցյալ, ներկա շարունակական, ապառնի ժամանակաձևերով:

1. They go to the cinema every Sunday.

They went to the cinema every Sunday.

They are going to the cinema on Sunday.

They will go to the cinema next Sunday.

2. She eats ice-cream in summer.
She ate ice-cream in summer.

She is eating ice-cream.

She will eat ice-cream in summer.

3. The boys play football in the yard.
The boys played football in the yard.

The boys are playing football in the yard.

The boys will play football in the yard.

4. The children have got five lessons at school.
The children had five lessons at school.

The children are having five lessons at school.

The children will have five lessons at school.

5. Jane usually goes to bed at 10 o’clock.

Jane went to bed at 10 o’clock.

Jane is going to bed.

Jane will go to bed at 10 o’clock.

Posted in Uncategorized

Մայրենի

Հովհաննես Շիրազ․
ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հարցեր, առաջադրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր։
հրովարտակ-հրաման

2․ Առանձնացրու Գարնան թագավորի հրովարտակը։

Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:

3․ Շարունակիր հրովարտակը, ավելացրու․․․

Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով,

Որ մարդիկ միշտ ուրախ լինեն,

Որ ոչ ոք չէր չլինի,

Որ ծանոթ, անծանոթ իրար ծիծաղան։

4․ Քեզ ինքնաթագադրիր․․(ինչի՞ թագավոր, քո հրովարտակը գրիր)
Ամռան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ

Որ բոլոր բույսերը ծաղկեն ու չթոռոմեն,

Որ քամի չլինի մարդիկ չմրսեն,

Որ բոլորը ուրախ լինեն,

Որ միշտ արև լինի։

5․ Բանաստեղծությունից դուրս գրիր 10 գոյական, դրանք գրիր ուղիղ ձևով։
Ծիծեռնակ, գահ, արև, թագ գլուխ, ծիրան, թագավոր, լեռներ, դաշտ, զմրուխտ։

6․ Գրիր 

բույր-հոտ

զեփյուռ- հով

արև-արեգակ

զմրուխտ-սկյութիկոն

արշալույս-առավոտ

ցնծալ-ուրախանալ

բառերի հոմանիշները։

7․ Բանաստեղծությունը սովորիր անգիր։