Posted in Մայրենի

Ապրիլի 26 մայրենի

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Դուրս գրիր առաջին հատվածի անծանոթ բառերը և բառարանի օգությամբ բացատրիր։
  • Դերվիշ-մահմեդականների թափառական կրոնավոր
  • Կշտին-կողք
  1. Դուրս գրիր առաջին հատվածի դարձվածքները։
  2. Փորձիր մեկնաբանել դերվիշի հանելուկը։
  3. Վերնագրիր հատվածը։

Դերվիշը

  1. Առաջին հատվածից դուրս գրիր
    ա/ 10 գոյական և հոլովիր

Շահ-Աբաս-Շահ-Աբասի-Շահ-Աբասից-Շահ-Աբասով

Ժամանակ- ժամանակի-ժամանակով-ժամանակից

Աշխարհ-աշխարհի-աշխարհով-աշխարհից

Հագուստ-հագուստի-հագուստով-հագուստից

Մարդ-մարդուց-մարդու

Քաղաք-քաղաքի-քաղաքով-քաղաքից-քաղաքում

Հրապարակ-հրապարակի-հրապարակում-հրապարակից

Դերվիշ-դերվիշի-դերվիշից-դերվիշով

Շրջան-շրջանի-շրջանից-շրջանով

Փայտ-փայտից-փայտի

  1. բ/ 10 ածական և կազմիր համեմատության աստիճանները

Հեռու-ավելի հեռու-ամենա հեռու-ամենից հեռու

Մեծ-ավելի մեծ-ամենա մեծ-ամենից մեծ-մեծագույն

Լուռավելի լուռ-ամենա լուռ-ամենից լուռ

Բարի-ավելի բարի-ամենա բարի-ամենից բարի

Չար-ավելի չար-ամենա չար-ամենից չար-չարագույն

Դատարկ-ավելի դատարկ-ամենա դատարկ-ամենից դատարկ-դատարկագույն

Սխալ-ավելի սխալ-ամենա սխալ-ամենից սխալ-սխալագույն

Ընդարձակ-ավելի ընդարձակ-ամենա ընդարձակ-ամենից ընդարձակ

Մունջ-ավելի մունջ-ամենա մունջ -ամենից մունջ

Հակառակ-ավելի հակառակ-ամենից հակառակ-ամենից հակառակ

Թողնել մեկնաբանություն