Posted in Գրականություն 8

Տոնիո Գուերա. ,,Սերը

Մայիսի 13-19

Կարդա’ Տոնիո Գուերայի ,, Սերը,, պատմվածքը, կատարի’ր առաջադրանքները։

Ֆեդերիկո Ֆելլինին մահից երկու օր առաջ ասաց. «Ո՛նց եմ ուզում մի անգամ էլ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ամենածայրին մարդն ուզում է մի անգամ էլ սեր ապրել, ճախրել երկրի վրա, ենթարկվել նրան, ում ուզում է ենթարկվել, հոգում լսել նվագախմբի երաժշտությունը:
Նա կնոջ մասին չէր ասում։ Ուզում էր ասել՝ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Այ, սիրահարվածության այդ վիճակն էլ հենց կարևորն է կյանքում։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին, թե կյանքին:
Սերը ուրախություն կամ թախիծ չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ այդ բոլորը միասին մի ճանապարհորդություն՝ հեքիաթային ու կախարդական մի երկիր, արահետ է դեպի գաղտնիքը, որ պիտի բացահայտես։ Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի։ Բայց մի վիճակը միշտ լցվում է մյուսի մեջ, և այդ մյուսը կարող է ավելի ուժեղ զգացում լինել, քան սիրահարվածությունն է։
Այսօրվա ամուսնությունները երկարատև չեն, և նախկին սիրահարվածները զրկվում են մեծ բացահայտումից՝ ի՛նչ հրաշալի բան է միասին՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի մահը։ Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ կբերեն։ Այդպես չէ։ Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։
Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։ Իննսուն տարեկան եմ դառնում, և կողքիս Լորան է՝ կինս, որին գտել եմ Ռուսաստանում ավելի քան երեսուն տարի առաջ։
Ինձ զարմանալի սիրային պատմություններ են հանդիպել։ Ծնվել ու ապրում եմ այնտեղ, ուր կանգնած է Ֆրանչեսկա դա Ռիմինիի ամրոցը, և որտեղ Սանտ Արկանջելոյում եղած ժամանակ ապրում էր Դանթեն։ Ֆրանչեսկան սիրում էր Պաոլոյին, այդտեղ էլ ամուսինն սպանել է սիրահարներին։ Ու քանի որ այս ամենը տեղի է ունեցել իմ տնից տասը քայլի վրա, ինձ համար սիրո ավելի պայծառ ու սրտամոտ պատմություն չկա։
Հսկայական «վոլեր բենե» կար իմ հանճարեղ ընկեր Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի միջև։ Ֆելինիին խնամում էին ամբողջ աշխարհի կանայք, բայց նրա վերջին ժեստը իսկական սիրո օրհներգ էր Ջուլիետային. ըստ էության կաթվածահար՝ նա փախավ կլինիկայից, երբ իմացավ, որ կինը մահանում է Հռոմի հիվանդանոցում։ Նա հաղթահարեց հիսուն կիլոմետր և պառկեց կնոջ կողքին։ Իսկ երբ մեռավ Ֆելինին, վախճանվեց նաև Ջուլիետան։

Ա)Ո՞ր մտքերն են համապատասխանում Տոնիո Գուերայի հուշագրությանը.

Ֆեդերիկո Ֆելինին մահից առաջ ուզում էր նորից որևէ կնոջ սիրահարվել:
Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի:
Ֆելինին, իմանալով կնոջ հիվանդության մասին, կաթվածահար է լինում և մահանում է:
«Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկությունը։
Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ են բերում, բայց դա այդպես չէ։

Բ) Ըստ հեղինակի՝ո՞րն է տարբերությունը «վոլեր բենե»-ի և «ամարեի» միջև: Բերե’ք հեղինակի բերած օրինակներից մեկը: Դուք համաձա՞յն եք հեղինակի հետ:
Կարծում եմ ըստ հեղինակի վոլեր բենեն դա հոգեպես սիրելն է, և հոգեպես հաճույք ստանալը, իսկ ամարեն դա ֆիզիկական հաճույքն է։

Գ) Գրավոր մեկնաբանի’ր հատվածը`

,, …Սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին, թե կյանքին,,:

Սիրելուց մարդկան ներսում ամեն ինչ փոխվում է, մարդը տրվում է դրան և ապրում է դրանով, դա դառնում է իր կյանքի իմաստը, և դու սկսում ես ճախրել։

Posted in Կենսաբանություն 8

Մայիսի 13-19

Պատասխանել հարցերին-դասարանակնա աշխատանքնե․

1․Ինչպե՞ս է մաշկն իրականացնում պաշտպանական, արտազատման և շնչառական գործառույթները:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի վերնամաշկը, և ի՞նչ դեր է այն կատարում:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում: Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

3.Ինչպիսի՞ն է բուն մաշկի կառուցվածքը:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր: Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

4. Ո՞րն է ենթամաշկային բջջանքի դերը:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը: Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:

    1. Որո՞նք են արական սեռական համակարգի օրգանները:

    Արական սեռական համակարգին են պատկանում զույգ սերմնարանները (ամորձիները), դրանց ծորանները, հավելյալ սեռական գեղձերը՝ սերմնաբշտիկներն ու շագանակագեղձը (պրոստատ) և առնանդամը։

    2. Որո՞նք են իգական սեռական համակարգի օրգանները:

    Իգական սեռական համակարգին են պատկանում աջ և ձախ ձվարանները, արգանդափողերը, արգանդը և հեշտոցը։

    3. Որտե՞ղ են առաջանում ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:

    Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Երիտասարդ կնոջ ողջ կյանքի ընթացքում երկու ձվարաններում կարող է հասունանալ 400-500 ձվաբջիջ։ Նրանք հասունանում են առանձին-առանձին յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ:

    4. Ի՞նչ է ձվազատումը:

    Յուրաքանչյուր ձվաբջիջ գտնվում է հատուկ բշտիկում՝ ֆոլիկուլում։ Նրա հասունացման ընթացքում ֆոլիկուլն աստիճանաբար լցվում է հեղուկով և տեղաշարժվում ձվարանի մակերեսային շերտ: Այնուհետև ֆոլիկուլը պատռվում է, իսկ ձվաբջիջը դուրս է գալիս ֆոլիկուլից՝ ձվազատվում, ընկնում է ձվատար խողովակ՝ արգանդափող:

    Posted in Գրականություն 8

    Մայիսի 6-12

    Կարդա’ Վիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքը։

    Առաջադրանքներ`

    1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։
    Պատմվածքը երկու հայերի մասին էր։ Նրանք 20 տարի անց հանդիպեցին իրար և ինչպես առաջ էին նրանք իրենց մայրենի լեզվով խոսում ու ծիծաղում այնպես էլ հիմա հույսները չկորցրած, ուրախ զրուցում էին։

    2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
    Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ինձ տպավորեց այս հատվածը, որովհետև այստեղ խոսվում է հայի ուժեղ և հայրենասեր լինելու մասին։

    3. Գրի’ր, թե հայի ո’ր հատկանիշներն են խտացված նշված հատվածում։Կարծիքդ հիմնավորի’ր։

    <<Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

    Այս հատվածում խտացված են հայի ուժեղ, հայրենասեր և չհանձնվող հատկանիշները։ Մենք տարել ենք բազում հաղթանակներ և պարտություններ, բայց մենք չենք հանձնվել պաշտպանելով մեր հողը։

    4.Ի°նչ ես կարծում, ո°ր հատկանիշներն են, որ հային հայ են պահում` անկախ գտնվելու վայրից։
    Հայրենասեր, ուժեղ, չհանձնվող, պայքարող։ Սրանք են հայի հիմնական հատկանիշները որ անկախ նրա գտնվելու վայրից նրան հայ են պահում։

    5. Պատմվածքի գաղափարն որքանո°վ է արդիական այսօր։
    Արդիական է այնքանով, որ հիմա էլ մենք ուժեղ և հավատարիմ ենք մեր երկրին։

    Posted in Կենսաբանություն 8

    Մայիսի 6-12

    Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

    Լրացուցիչ աշխատանք:

    Պատասխանել հարցերին

    1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
    Սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների, հատկապես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա:

    2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:
    Երիկամի գործառույթի խանգարումն առաջացնում է օրգանիզմի ներքին միջավայրի (արյան, միջբջջային հեղուկի) բաղադրության փոփոխություններ: Սովորաբար երիկամային հիվանդությունները զարգանում են այլ հիվանդություններից հետո, մասնավորապես` անգինայի, շնչառական օրգանների հիվանդությունների, հիվանդ ատամների կամ նշագեղձերի բորբոքումների առկայության դեպքում և այլն: Երիկամային հիվանդության պատճառ կարող են դառնալ ուժեղ մրսածությունը, թոքաբորբը, որոնց ժամանակ առաջացած թունավոր նյութերը՝ տոքսինները, ախտահարում են երիկամի բջիջները, խանգարում առաջնային մեզի առաջացմանը:

    3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:
    4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
    վրա:

    Երիկամի վրա վնասակար ազդեցություն են թողնում ալկոհոլը, կծու, թթու և աղի սննդանյութերի ոչ չափավոր օգտագործումը:

    Posted in Քիմիա 8

    Էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

    Էլեկտրոլիտային դիսոցում

    Հաղորդիչներ են այն նյութերը, որոնցում առկա են ազատ լիցքակիր մասնիկներ: Մետաղներում, որոնք համարվում են առաջին կարգի հաղորդիչներ, առկա են ազատ էլեկտրոններ, և էլեկտրական հոսանքը նրանցում էլեկտրոնների ուղղորդված հոսքն է.

    0003-004-Elektricheskij-tok-v-metallakh.jpg

    Որոշ նյութերի ջրային լուծույթներում (էլեկտրոլիտներում), որոնք համարվում են երկրորդ կարգի հաղորդիչներ, էլեկտրական հոսանքը իոնների հոսք է, այսինքն՝ էլեկտրոլիտներին բնորոշ է իոնային հաղորդականությունը.

    0004-005-Tok-v-elektrolitakh.png

    Դեռևս 1830-ական թվականներին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մ. Ֆարադեյը նյութերը բաժանել է երկու խմբի՝ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ: 

    5b935ddc-2d84-47bd-9e83-aafc95155ca5.jpg

    Էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում, իսկ ոչ էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում: 

    0006-003-Elektroliticheskaja-dissotsiatsija-khimicheskikh-elementov.jpg

    Նյութի պատկանելիությունը էլեկտրոլիտներին կարելի է ստուգել էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի միջոցով: Ինչպես երևում է նկարում, ոչ էլեկտրոլիտները հոսանք չեն անցկացնում, ինչի պատճառով լամպը չի վառվում, իսկ էլեկտրոլիտներում՝ վառվում է:

    Աղերը, թթուները, հիմքերը էլեկտրոլիտ են, իսկ օրգանական միացությունների մեծ մասը (գլյուկոզ, սպիրտ, շաքար, ացետոն և այլն), ինչպես նաև մի շարք անօգանական նյութեր (թթվածին՝ O2, ազոտ՝ N2, ազոտի(I) օքսիդ՝ N2O և այլն) էլեկտրոլիտ չեն:

    Հալված վիճակում հոսանքի հաղորդիչներ են նաև իոնական կապով բազմաթիվ միացություններ. աղեր, հիմքեր և որոշ օքսիդներ:

    Գազային վիճակում գտնվող որոշ նյութերի (քլորաջրածին, բրոմաջրածին, ծծմբաջրածին և այլն) ջրային լուծույթները նույնպես էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են:

    Իսկ ինչպե՞ս են ստեղծվում լիցքակիր մասնիկները՝ իոնները էլեկտրոլիտների լուծույթներում և հալույթներում: Առաջինն այս հարցին պատասխանել է շվեդ գիտնական Սվանտե Արենիուսը, ձևակերպելով էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթները:

    Էլեկտրոլիտները հալչելիս կամ ջրում լուծվելիս տրոհվում են իոնների. ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման.հալույթում տեղի է ունենում ջերմային դիսոցում.

    50767fb0_73f9_0131_6fa2_12313d221ea2.jpg
    280243_html_6b0f743c.png

    *Ջրային լուծույթներում իոնները քիմիապես կապված են ջրի մոլեկուլների հետ. հիդրատացված են, ինչի շնորհիվ տեղի է ունենում էլեկտրոլիտային դիսոցում. 

    280243_html_m7e45a823.png
    images.jpg

    Սակայն դիսոցման հավասարումներ գրելիս իոնները հիդրատացված ձևով չեն ներկայացնում, այլ գրվում են պարզ ձևով. 

    օրինակ՝  KCl→K++Cl−CuSO4→Cu2++SO2−4

     Նկատենք, դիսոցման հետևանքով ստացված իոնների թիվը (քանակը) միշտ ավելի մեծ է սկզբնական մոլեկուլների թվից (քանակից):

    *Իոններն ատոմներից տարբերվում են ինչպես էլեկտրոնային կառուցվածքով, այնպես էլ հատկություններով:

    207_Ionic_Bonding-01.jpg

    *Էլեկտրոլիտային դիսոցման գործընթացը դարձելի է. դիսոցման հետ միաժամանակ տեղի է ունենում ասոցում՝ իոններից մոլեկուլների առաջացում:

    Օրինակ՝ HF⇄H++F−

    tumblr_inline_ndhsjyeVCk1syf5d0.gif

    *Էլեկտրոլիտի լուծույթի կամ հալույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելիս իոնների անկանոն շարժումը կարգավորվում է. դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները շարժվում են դեպի կաթոդ, իսկ բացասական լիցքավորված իոնները՝ անիոնները՝ դեպի անոդ: 

    1. Ըստ հաղորդականության`ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

    Ըստ հաջորդականության ջրում լուծելի նյութերը բաժանվում են 2խմբի` էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

    1. Ո՞ր նյութերն են էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք էլեկտրոլիտների հինգ օրինակ:

    Էլետրոլիտները այն քիմիական նյութերն էն (հիմքերը, թթուները, աղերը), որոնք ջրու լուծելիս կամ հալեցնելիս տրոհում են իոների և հաղորդում են էլեկտրական հոսանք։

    NCl, HCl, H2So4, N2CO3, NOH

    1. Ո՞ր նյութերն են ոչ էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք ոչ էլեկտրոլիտների երեք օրի- նակ:

    Ոչ էլետրոլիտները այն քիմիական նյութերն էն, որոնք ջրում լուծելիս կամ հալեցնելիս չեն տրոհում իոների և չեն հաղորդում էլեկտրական հոսանք, դրանք գրեթե բոլոր օրգանական նյութերն են և որոշ անօրգանական նյութեր։

    Սպիրտ, շաքար, ացետոն, գլյուկոզ, O2, H2, N2

    1. Հետևյալ նյութերից երկու սյունակով դուրս գրեք համապատասխանաբար էլեկ- տրական հոսանքի հաղորդիչներն ու էլեկտրական հոսանքի ոչ հաղորդիչները (պինդ վիճակում).

    պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

    Հաղորդիչներ-պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ։

    Ոչ հաղորդիչներ-փայտ, կալցիումի ֆտորիդ, բամբակ, մարմար, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ։

    5)Հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար ոչ էլեկտրոլիտներն ու էլեկտրոլիտները. քլորաջրածին, խաղողաշաքար, էթիլ սպիրտ, նատրիումի նիտրատ, ացետոն,ազոտական թթու, կալիումի քլորիդ, ավազ:

    Էլեկտրոլիտ-քլորաջրածին, նատրիումի նիտրատ, ազոտական թթու, կալիումի քլորիդ։

    Ոչ էլետրոլիտ-էթիլ սպիրտ, խաղողաշաքար ացետոն, ավազ։

    Posted in Գրականություն 8

    Կրակի  առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

    Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

    Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

    Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

    ―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

    Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

    Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

    Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

    Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

    ―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

    ―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

    ―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

    ―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

    ―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

    Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

    Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

    ―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

    ―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

    Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

    ―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

    ―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

    Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

    Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

    Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

    Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

    Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

    ―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

    ―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

    ―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

    ―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

    ―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

    Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

    Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
    Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
    Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
    Լսում  տերևների  երգը  անդադար․
    Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

    Առաջադրանքներ

    Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

    Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

    Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

    Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

    ―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

    Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

    Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

    Եթե չլիներ պատմվածքի առաջին մասը, մենք չէինք հասկանա, թե այդ ի՞նչ երգող կրակի մասին է խոսքը և արդյոք կենդանիները ունեի՞ն այդ կրակի կարիքը, թե՞ ոչ։

    Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

    • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։

    Այո դա այդպես է։ Կենդանիները առանց կրակ ապրել են և հետագայում էլ կարող էին այդպես ապրել։

    • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։

    «Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը»։

    • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։

    «Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը»։ Փոթորիկին քանի որ նյարդայնացնում էր թզենու ծաղրանքը, նա թզենուն շանթահարեց։

    • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։

    «Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։ Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները
    դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։ Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից
    հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց»:
    Ես համամիտ եմ այս մտքին։ Կարևոր չի մարմնի մեծությունը, կարևոր է մարդու իմաստությունը։ Չի կարելի մարդու մասին կարծիք հայտնել իր բոյի կամ էլ տարիքի մասին։ Կարող է մարդը իր տարիքին համեմատ ավելի շատ բան գիտի։

    • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։

    Թզեզնի շարունակելով երգել ապացուցում էր, որ չգիտեր ինչ կլիներ իր հետ հետո։

    • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

    Չեմ կարող ասել որ պարտվեցին։ Նրանք սպանեցին Թզենուն և գնացին, հետևաբար իրենց գործը ավարտին հասցրեցին։

    • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։

    Ըստ պատմության, այո։ Պատմությունը այնպես դասավորվում որ եթե Թզենին չերգեր և նրան չսպանենին, հետևաբար կրակ չէր առաջանա։

    • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

    Սկզբում այո, բայց այնուհետև ոչ։ Նրանք մինջև այդ չգիտեյին կրակն ինչ բան է, և ձմռանը ապրում էին առանց կրակի։ Սակայն երբ նկատեցին այն հասկացան որ դա միակ տաք աղբյուրն է, որը կփրկի նրանց ձմռանը։

    • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։ 

    Իմ կարծիքով ոչ։ Նա իզոր չզոհվեց, իր զոհվելուց հետո առաջացավ կրակ, որը կենդանիները այնուհետև օգտագործեցին։

    Posted in Հանրահաշիվ 8, Երկրաչափություն 8

    19.04.2024-01.05.2024թթ

    Տեսություն՝

    1. Թերի քառակուսային հավասարումներ
    2. Քառակուսային հավասարման արմատների բանաձևը
    3. Քառակուսային հավասարման արմատների ևս մեկ բանաձև

    Թերի քառակուսային հավասարումներ

    1.Ընտրել թերի հավասարումներըԲարդություն հեշտ 1
    2.Թերի լինելու պատճառըԲարդություն հեշտ 1
    3.ՊնդումներԲարդություն հեշտ 1
    4.Թերի քառակուսային հավասարման լուծում (b=0)Բարդություն միջին 2
    5.Թերի եռանդամի մեծագույն և փոքրագույն արժեքների գոյությունըԲարդություն միջին 3
    6.Լուծել հավասարումըԲարդություն միջին 3
    7.Թերի քառակուսային հավասարում, c=0Բարդություն միջին 2
    8.Թերի քառակուսային հավասարում, b=0Բարդություն միջին 2
    9.Թերի հավասարում (с=0)Բարդություն միջին 2
    10.Թերի քառակուսային հավասարում (с=0) IIԲարդություն միջին 2
    11.Արմատների թիվըԲարդություն միջին 1
    12.Հավասարման արմատների քանակըԲարդություն միջին 1
    1. 𝑥2+8𝑥=0 հավասարումը թերի է:
    2. 𝑥2+8𝑥=0 հավասարումը թերի է, քանի որ՝ c=0։
    3. Տրված է 14𝑥2+7𝑥=0 հավասարումը: Այս հավասարումը թերի հավասարում է:
    4. Գտիր 4𝑥2−36=0 թերի քառակուսային հավասարման արմատները: x2-9=0 x2=9 x=±3
    5. Գտիր −x2−7 արտահայտության ամենամեծ և ամենափոքր արժեքները: Արտահայտության ամենափոքր արժեքը՝ չկա, Արտահայտության ամենամեծ արժեքը՝ -7
    6. Լուծիր հավասարումը՝ (𝑥−19)(𝑥+10)=0: x2-9x-190=0 D=841 x1=19 x2=-10
    7. Լուծիր այս −3𝑥2+9𝑥=0 հավասարումը: D=81 x1=0 x2=-9
    8. Լուծիր հետևյալ −x2+49=0 հավասարումը: x2=49 x=±7
    9. Լուծիր տրված թերի քառակուսային հավասարումը՝ 3x2+21𝑥=0 D=441 x1=0 x2=-7
    10. Հաշվիր 5x2−35𝑥=0 թերի քառակուսային հավասարման արմատները: D=1225 x1=0 x2=7
    11. Քանի՞ արմատ ունի x2+22𝑥=0 թերի քառակուսային հավասարումը: 2 արմատ ունի
    12.  Պարզիր, թե քանի՞ արմատ ունի հետևյալ հավասարումը՝ 3x2=0։ ունի մեկ արմատ

    Քառակուսային հավասարման արմատների բանաձևը

    1.Քառակուսային հավասարման տարբերիչըԲարդություն հեշտ 1
    2.Հավասարման արմատների քանակըԲարդություն հեշտ 1
    3.Քառակուսային հավասարման լուծում (a=1; b>0)Բարդություն հեշտ 2
    4.Հավասարման արմատների քանակըԲարդություն հեշտ 1
    5.Քառակուսային հավասարում (а-ն հավասար չէ 1)Բարդություն միջին 2
    6.Քառակուսային հավասարում, նոր փոփոխականԲարդություն միջին 3
    7.Կոտորակային արտահայտության որոշման տիրույթըԲարդություն միջին 2
    8.Քառակուսային հավասարում, արտադրյալը հավասար է զրոյիԲարդություն միջին 1
    9.Իռացիոնալ հավասարումԲարդություն միջին 2
    10.Հավասարման լուծում (իռացիոնալ հավասարում)Բարդություն միջին 2
    11.Կոտորակի կրճատում, հայտարարում խորանարդների տարբերություն էԲարդություն բարդ 4
    12.Իռացիոնալ հավասարումԲարդություն բարդ 3
    13.Քառակուսային եռանդամի վերլուծումն արտադրիչների, բացասական արմատներԲարդություն բարդ 2
    14.Իռացիոնալ հավասարման լուծումԲարդություն բարդ 3
    15.Իռացիոնալ հավասարման բերելը քառակուսային հավասարմանԲարդություն բարդ 3
    16.Հանրահաշվական կոտորակի կրճատումը, հայտարարում քառակուսային եռանդամ էԲարդություն բարդ 4
    1. Գտիր քառակուսային հավասարմնան տարբերիչը՝ 4x2+5𝑥+9=0 D=25-4•4•9=-119
    2. Որոշիր 20𝑥2+5𝑥+5=0 քառակուսային հավասարման արմատների քանակը: Արմատներ չկան
    3. Գտիր 𝑥2+4𝑥+3=0 հավասարման արմատները: D=16-4•3=4 x1=-1; x2=-3
    4. Պարզիր, թե քանի՞ արմատ ունի հետևյալ հավասարումը՝ 3𝑥2=0 մեկ արմատ
    5. Լուծիր քառակուսային հավասարումը՝ 4𝑥2−26𝑥+12=0 D=676-4•4•12=484 x1=24; x2=2
    6. Լուծիր քառակուսային հավասարումը՝ 4(5𝑥−9)2−12(5𝑥−9)+8=0 => 4(25x2-90x+81)-60x+108+8=0 => 100x2-360+324-60x+108+8=0 => 100x2-420x+440=0 (կրճատում ենք 20-ով) => 5x2-21x+22=0 D=441-4•5•22=1 x1=2,2; x2=2
    7. 𝑥 -ի ո՞ր արժեքների դեպքում կոտորակը որոշված չէ`  12.33𝑥3−14.5/𝑥2−3𝑥+2 => x2-3x+2=0 D=9-4•2=1 x1=2; x2=1
    8. Գտիր հավասարման արմատները՝ −3.4(𝑥−10)(𝑥+6.5)=0 (3,4x-34)(x+6,5)=0 3,4x2-11,9x-221=0 (բազմ. 10-ով) 34x2-119x-2210=0 (բաժ. 10-ով) 2x2-7x-130=0 x1=-6,5; x2=10
    9. Գտիր √5𝑥2+4𝑥−9=2 հավասարման արմատները: 5x2+4x-9=4 5x2+4x-13=0 D=16-4•5•(-13)=276 x1=-4+2√69/10; x2=-4-2√69/10
    10. Լուծիր հավասարումը՝ √7−6𝑥=𝑥 7-6x=x2 -x2-6x+7=0 x2+6x-7=0 D=36-4•7=64 x=1
    11. Կրճատիր կոտորակը՝ 2𝑥2-11𝑥+12/𝑥3−64 (2x-3)(x-4)/(x-4)(x2+4x+16)=2x-3/x2+4x+16
    12. Լուծիր տրված հավասարումը՝ √4𝑥+5=√3𝑥2+5𝑥−7 4x+5=3x2+5x-7 -3x2-x+12=0 3x2+x-12=0 D=1-4•3•(-12)=145 x=-1+√145/6
    13. Հետևյալ եռանդամը վերլուծիր արտադրիչների՝ 𝑥2+4𝑥+4=(x+2)(x+2)
    14. Լուծիր տրված հավասարումը՝ √𝑥2+4𝑥+1=√8𝑥−3 x2+4x+1=8x-3 x2-4x+4 D=16-4•4=0 x=-2
    15. Լուծիր 𝑥+√𝑥=41 հավասարումը: √x=41-x x=1681-82x+x2 83x-1681-x2=0 -x2+83x-1681=0 x2-83x+1681=0 D=165 83-√165/2
    16. Կրճատիր կոտորակը՝ (𝑥−2)2/𝑥2+3𝑥−10 (x-2)2/(x+5)(x-2) x-2/x+5

    Քառակուսային հավասարման արմատների ևս մեկ բանաձև

    1.Արմատների բանաձևըԲարդություն հեշտ 1
    2.Ընտրել արմատներըԲարդություն հեշտ 1
    3.Հավասարման լուծումԲարդություն հեշտ 1
    4.Հավասարման կազմումԲարդություն միջին 2
    5.Ռացիոնալ հավասարումԲարդություն միջին 2
    6.Ուղղանկյան լայնությունըԲարդություն միջին 2
    7.Հավասարման ձևափոխությունԲարդություն միջին 2
    8.Նոր փոփոխականի ներմուծելըԲարդություն բարդ 3
    9.Եռանդամի արժեքըԲարդություն բարդ 3
    10.Հավասարության տեղի ունենալըԲարդություն բարդ 3
    1. Տրված է 𝑥2+11𝑥+1=0 հավասարումը: Կարելի է արդյո՞ք օգտվել 𝑥1,2=−𝑘±√𝑘2−𝑎𝑐 բանաձևից: Այդպիսի բանաձև չկա
    2. Ընտրիր 𝑥2+26𝑥−6=0 հավասարման արմատները: 𝑥1=−13−√175;𝑥2=−13+√175
    3. Լուծիր հավասարումը՝ 𝑥2+28𝑥−4=0։ D=800 x1=-14+√200; x2=-14-√200
    4. Կազմիր քառակուսային հավասարում, եթե 𝑥1,2=−20±√400+4 x1x2=-4 x1+x2=-40 x2+4x-40=0
    5. Լուծիր հավասարումը՝ 𝑥+2=24𝑥+9/𝑥 x2+2x=24x+9 x2-22x-9=0 D=520 x1=11+√130; x2=11-√130
    6. Տրված է 9𝑥2+6𝑥+5=0 հավասարումը: Գտիր նրան համարժեք բերված տեսքի հավասարումը: x2+6/9x+5/9=0
    7. Լուծիր հավասարումը՝ (10𝑥−19)2−2(10𝑥−19)+1=0 100x2-380x+361-20x+38+1=0 100x2-400x+400=0 x2-4x+4=0 D=0 x=4/2=2
    8. 𝑥 ո՞ր արժեքների դեպքում 𝑥2+18𝑥−28 եռանդամի արժեքը հավասար է 4 -ի: D=436 x1=-9+√109; x2=-9+√109
    9. 𝑥 -ի ո՞ր արժեքների դեպքում է կատարվում 𝑥2−7=28𝑥 հավասարությունը: x1,2=±√35

    Երկրաչափություն

    Տեսություն՝

    1. Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև
    1.Ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերությունըԲարդություն հեշտ 1
    2.Ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերությունը, Պյութագորասի թեորեմըԲարդություն հեշտ 1.5
    3.Սինուսը կամ կոսինուսըԲարդություն հեշտ 1
    4.Տանգենսը, սինուսը կամ կոսինուսըԲարդություն հեշտ 2
    5.Պետք է ընտրել սինուսը և կոսինուսըԲարդություն հեշտ 2
    6.Ուղղանկյուն եռանկյան էջըԲարդություն հեշտ 2
    7.Ուղղանկյուն եռանկյան էջի հաշվումԲարդություն հեշտ 1
    8.Սուր անկյան սինուսն ու կոսինուսը, ներքնաձիգԲարդություն հեշտ 2
    9.Պետք է հաշվել էջը, տրված է սուր անկյան տանգենսըԲարդություն հեշտ 2
    10.Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենսըԲարդություն հեշտ 2
    11.Սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը, ներքնաձիգըԲարդություն միջին 4
    12.Գործողություններ սինուսի և կոսինուսի հետԲարդություն միջին 4
    13.B անկյան սինուսը և կոսինուսըԲարդություն միջին 3
    14.Եռանկյան մակերեսը և եռանկյունաչափական ֆունկցիայի արժեքըԲարդություն միջին 4
    15.Սինուսը, կոսինուսը և տանգենսը, եռանկյան մակերեսըԲարդություն միջին 4
    16.Տրված անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսըԲարդություն միջին 3
    17.Սինուսի կոսինուսի և տանգենսի բանաձևերի ընտրությունԲարդություն միջին 3
    18.Ուղղանկյուն եռանկյան կողմերն ու անկյուններըԲարդություն բարդ 7
    1. Գծիր 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյունը այնպես, որ ∢𝐶=90°, 𝐶𝐴=17 սմ և 𝐶𝐵=34 սմ: Գտիր կողմերի հարաբերությունը: CB/CA=17/34=1/2
    2. Գծիր 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյունն այնպես, որ ∢𝐶=90°, 𝐴𝐶=3 սմ և 𝐵𝐶=4 սմ AB2=16+9 AB=5: AB/BC=5/4
    3. Գտիր𝐷 անկյան կոսինուսը:  𝑐𝑜𝑠∢𝐷=DE/DF
    4. Գտիր 𝐹 անկյան սինուսը: 𝑠𝑖𝑛∢𝐹=DE/DF
    5. Տրված է 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյունը: Գտիր 𝐴 անկյան սինուսն ու կոսինուսը: Ո՞րն է 𝐴 անկյան սինուսը՝ BC/AB: Ո՞րն է 𝐴 անկյան կոսինուսը՝ AC/AB
    6. Տրված է 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյունը: Հայտնի է, որ ներքնաձիգը 19.4 մմ է և ∢𝐵=30° է: Գտիր 𝐴𝐶 էջը: Քանի որ 30°-ի դիմացի էջը հավասար է ներք. կեսին=> AC=19,4:2=9,7։ AC=9,7
    7. 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 7 մմ է և ∢𝐶𝐵𝐴=30° է: Գտիր 𝐴𝐶 էջը: Քանի որ 30°-ի դիմացի էջը հավասար է ներք. կեսին=> AC=7:2=3,5: AC=3,5
    8. 𝐶𝐴=24 սմ CB=45սմ AB2=576+2025 AB=51
    9. Գտիր 𝐹𝐸 էջը, եթե 𝐸𝐷= 5 սմ և 𝑡𝑔∢𝐹=0.4
    10. 𝐶𝐴 =66 սմ, 𝐶𝐵 =88 սմ 𝑡𝑔∢𝐵=BC/AC=66/88=3/4 𝑡𝑔∢𝐴=BC/AC=88/66=4/3
    11. Տրված է 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյունը: Հայտնի է, որ 𝐶 -ն ուղիղ անկյունն է, 𝐶𝐴= 9 սմ, 𝐶𝐵= 12 սմ: Գծիր գծագիրը: Հաշվիր𝐴𝐵 -ն և գրիր 𝐵 անկյան եռանկյունաչափական առնչությունները:

    12. Տրված են 𝐴𝐵𝐶 եռանկյան կողմերը՝ 𝐴𝐶=25 սմ, 𝐶𝐵=60 սմ, 𝐴𝐵=65 սմ: Հաշվիր 𝐴 անկյան սինուսի և կոսինուսի գումարը: sin∢A=0,92; cos∢A=0,38: sin∢A+cos∢A=1,3
    13. Տրված են 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյան էջերը՝ 𝐶𝐴=18 սմ, 𝐶𝐵=24 սմ: AB=30: sinB=18/30 cosB=24/30

    14. Տրված են 𝐴𝐵𝐶 եռանկյան կողմերը՝ 𝐴𝐶=20 սմ, 𝐶𝐵=48 սմ, 𝐴𝐵=52 սմ: Հաշվիր՝ 𝑠𝑖𝑛𝐴=48/50 S(ABC)=AC•BC/2=20•48/2=480

    15. 𝐶𝐴=15 սմ, 𝐶𝐵=36 սմ, 𝐴𝐵=39 սմ 𝑐𝑜𝑠𝐴=15/39 S(ABC)=15•36/2=270

    16.𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյան մեջ 𝐶 -ն ուղիղ անկյունն է, 𝐶𝐴=18 սմ և 𝐶𝐵=24 սմ: Հաշվիր 𝐵 անկյան տանգենսը, սինուսը և կոսինուսը: AB=30 tgB=24/18 sinB=24/30 cosB=18/30

    17. 𝐴𝐵𝐶 ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքների վերաբերյալ ո՞ր բանաձևերն են ճիշտ: tgA=CB/CA sinB=AC/AB

    18. Լրացրու այս եռանկյան մասին հետևյալ նախադասությունները: 

    1. 𝐴𝐵𝐶 եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է:

    2.𝐵𝐸 հատվածը 𝐴𝐵𝐶 եռանկյան բարձրությունն  է, այն եռանկյունը բաժանում է երկու ողղանկյուն եռանկյունների:

    3. ∡𝐵𝐴𝐸 և ∡𝐴𝐵𝐸 անկյունների գումարը 90 աստիճան է:

    4. 𝐴𝐵𝐸 եռանկյան ∡𝐴𝐵𝐸 անկյան դիմաց AE  էջն է:

    5. 𝐶𝐵𝐸 եռանկյան ∡𝐶𝐵𝐸 անկյան կից էջը BE հատվածն է:

    6. ∡𝐶𝐵𝐸 անկյան կոսինուսը հավասար է BE/BC հարաբերությանը:

    Posted in Քիմիա 8

    Ջրի քիմիական հատկությունները, Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ

    Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°Cտաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

    Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝

    Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

    Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ 

    Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:

    yay-5293716-digital.jpg

    Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները

    Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:

    image153.jpg

    Ջուրը համընդհանուր լուծիչ է: 

    analiz-vody.jpg

    Ըստ ջրում լուծվելու հատկության նյութերը լինում են՝ լավ լուծվող, քիչ լուծվող և գործնականում չլուծվող:

    • Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած:
    • Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է չհագեցած:
    • Եթե լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է գերհագեցած:

    Լուծելիությունը նյութի առավելագույն զանգվածն է (գ), որը կարող է լուծվել 100 գ ջրում՝ տվյալ ջերմաստիճանի պայմաններում. 

    Լ=m(լ.ն.)։ m(ջուր)⋅100

    ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

    1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

    ա) ցանկացած նյութի դեպքում

    Մեծանում է

    բ) ջուր նյութի դեպքում

    Գազից հեղուկ խտությունը մեծանում է ամենամեծ 4° S=1գ/սմ³, հեղուկից պինդ (սառույց) խտությունը փոքրանում է։

    1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

    ա) մնում է անփոփոխ

    բ) փոքրանում է աննշան չափով

    գ) մեծանում է

    դ) փոքրանում է զգալի չափով

    1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:

    Քանի որ սառույցի խտությունը ավելի փոքր է, քան հեղուկ ջրինը ուստի սառույցի վերածվելիս ծավալը մեծանում է և շիշը ջարդվում է։

    1. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի են թարկվում:

    Որովետև ջուրը վատ ջերմահաղորդիչ է։

    1. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

    ա) նյութաքանակները

    ա)m(H20=18գ)

    M(H2O)=18գ/մոլ

    ——————

    n?

    n=1մոլ

    բ)m=36գ

    M=18գ/մոլ

    n=36/18=2մոլ

    գ)m=54գ

    M=18գ/մոլ

    n=54/18=3մոլ

    բ) ծավալները 4°C-ում

    ա)m=18գ

    S=1գ/սմ³

    ——————

    v?

    v=S/m=18գ/1գ/սմ³=18սմ³

    բ)m=36գ

    S=1գ/սմ³

    ——————

    v?

    v=S/m=1գ/սմ³/36գ=36սմ³

    գ)m=54գ

    S=1գ/սմ³

    —————

    v?

    v=m/S=54գ/1գ/սմ³=54սմ³

    1. Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p= 1գ/մլ։

    v=2000մլ

    S=1գ/մլ

    ——————

    m?

    m=S×v=2000գ

    m=2000գ

    M=18գ/մոլ

    NԱ=6,02×10²³

    ——————

    N?

    m/M=N/NԱ

    N=m×NԱ/M=2000×6,02×10²³/18=668,9×10²³=669×10²⁵մոլեկուլ։

    1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:

    2H2O+Ca=Ca(OH)2+H2

    n(H2O)=m/M=90գ/18=5մոլ-ավելցուկով

    n(Ca)=80գ/40=2մոլ

    2մոլ/1մոլ

    xլ/22,4լ

    x=2×22,4=44,8լ(H2)

    1. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար: