Posted in Պատմություն 8

Ապրիլի 17-24

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

  1. XIX դարի երկրորդ կեսին եւ XX դարի սկզբին աշխարհի առաջատար երկր­ ներում զարգանում էր արդյունաբերական հասարակությունը։ Հայաստանը արդյունաբերականացման ուղին բռնած Ռուսաստանի եւ կիսագաղութային Օսմանյան կայսրության կազմում էր: Այս իրավիճակը պայմանավորեց Հա­յաստանի զարգացման առանձնահատկությունները նրա երկու խոշոր հատ­վածներում: Այնուամենայնիվ, արդյունաբերական քաղաքակրթության նվա­ճումները մուտք գործեցին նաեւ հայ իրականություն, սկսեցին փոխել մարդ­կանց կենցաղը, ապրելակերպը, աշխարհայացքը։
  • Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստա­նում: Ներկայացրե՛ք դրանց ազդեցությունն Արեւելյան Հայաստանի տնտեսա­կան եւ սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատ­մամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:
  • Ընդհանուր գծերով ներկայացրե՛ք արեւմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

Մեծ եղեռնը։ Հայերի ոչնչացման թուրքական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևտահայության նկատմամբ։ Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով։ Նախ Օսմանյան կայսրությունը հավաքեց 18-45 տարեկան տղաների,որոնց թիվը կազմում էր շուրջ 300 հազար և դրանից հետո 300 հազար հայերին տեղափոխում էին թիկունք և սպանում։ Սարիղամիշի ճակատամարտից հետո նաև արգելվում է հայերին որոշ պաշտոնների նշանակել։ Մյուս քայլով նրանք հայ խելացի հոգևորականներին,բանաստեղծներին,քաղաքական գործիչներին և այլ կարևոր մարդկանց ձերբակալեցին։ Այդ մարդկանց թվում էին նաև Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Վարդգեսը, Ռուբեն Սևակը և այլոք։

Կարելի է ասել որ թանզիմաթ հասկացությունը թուրքական ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ուներ։ Թանզիմաթի շնորհիվ կատարվեցին բազմաթիվ բարենորոգումներ։ Աբդուլ Համիդ 2-ը երբ դարձավ սուլթան ընդունեց սահմանադրությունը բայց դրանից հետո շատ շուտ ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը։ Նրա շնորհիվ ստեղծվեց համիդիե շարժումը որի պատճառով զոհվեց 300 հարյուր հազար հայ։ Երիտթուրքերը ստիպեցին սուլթանին հռչակել սահմանադրության վերականգնումը։ Երիտթուրքերի շնորհիվ երկիրը այդ ժամանակահատվածում երկրորդ շունչ ստացավ գահընկեց անելով Համիդ 2-ին։ Նրանք 1911 թվականին գաղափարախոսություն հռչակեցին պանթյուրքիզմը,ըստ որի ոչ թուրք ժողովրդին պետք է բռնի ուժով դարձնել թուրք։

20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ թուրքերը իրենց սուլթանական վարչակարգը ավելի սաստկացրեցին փոխանակ բարենորոգումները կատարեին։

  1. Հայ ազատագրական շարժումը XIX դարի երկրորդ կեսին թափ հավաքեց, ձեւավորվեցին հասարակական–քաղաքական երեք հիմնական հոսանքներ, որոնք մշակում էին շարժման նոր գաղափարախոսությունը, նախապատրաս­տում պայքարի զինված փուլի ծավալումը: Դրա առաջին լուրջ դրսեւորումները եղան արեւմտահայ սահմանադրական շարժումը եւ Զեյթունի 1862 թ. ապստամ­բությունը:
  • Թվարկե՛ք երեք հոսանքները, նշե՛ք դրանց գլխավոր տարբերությունները: Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիտեք: Ազգայնական գաղափարների տա­րածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ:
  • Ներկայացրե՛ք արեւմտահայ սահմանադրական շարժման առաջացման պատ­ճառները եւ նշանակությունը:
  • Որո՞նք էին Զեյթունի 1862 թ. ապստամբության պատճառները, նշե՛ք հայտնի մասնակիցների:

Անդրանիկ Օզանյան,ով ուներ մեծ հարգանք և նշանակություն իր ժամանակի հայերի համար։ Դրաստամատ Կանայան, Գևորգ Չաուշ, Հրայր ԴժոխքԱղբյուր Սերոբ, Սոսե, Հովհաննես Քաջազնունի և այլն։

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

3. Հայ ազգային–ազատագրական շարժման ընթացքը որոշակիորեն կախված էր նաեւ Ռուսաստանյան կայսրության եւ մյուս խոշոր տերությունների արտաքին քաղաքականությունից, նրանց դիրքորոշումից։ Շուտով միջազգային հարա­ բերությունների օրակարգում իր ձեւակերպումն ստացավ Հայկական հարցը:

    • Ո՞ր պատերազմի հետ կապված եւ ո՞ր պայմանագրերով միջազգային դիվա­նագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանե՛ք հարցի էությու­նը: Արտահայտե՛ք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ, գնահատե՛ք հայտնի «61–րդ հոդվածը»:

    1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմ։ Հայկական հարցը վերաբերվում էր ամբողջ հայությանը և նույնիսկ փոքր գավառներում ապրող հայերին։ Այս դեպքը առաջինն էր,երբ մեծ պայմանագրերում հիշվում է հայերի պաշտպանությունը։ Այս դեպքը ուղղակի բացառիկ էր և եթե այս ամենի ընթացքում չլիներ Բեռլինի կոնգրեսը ամեն ինչ կլիներ հայերի համար ավելի հարթ։ Ցավոք մեր կյանքում սիրված են գումար ունեցող երկրները և հզոր երկները,իսկ մենք այդ ցանկի մեջ ցավոք այդ ժամանակահատվածում մուտք չէինք գործել։ Եղան պայմանավորվածություններ մի շարք Եվրոպական երկների հետ,եղան օգնության խոստումներ,բայց դա միմիայն բառեր են,երբ Բեռլինի Վեհաժողովի սկսվելուն 16-րդ հոդվածի փոխարենն մտցվեց 61-րդ։ Եվ այդ ամենից հետո Բեռլինի վեհաժողովը անցավ առանց հայերի։ Բեռլինի վեհաժողովը ոչ միայն հայերի համար էր վատ,այլ Ռուսաստանի։ Իսկ Սան Ստեֆանոյի պայմանագրում մենք ստացել էինք ուժ պայքարելու համար,ցավոք այդ ամենը տավալվեց։ Սան Ստեֆանոյի պայմանագրում Օսմանյան Թուրքիայում գտնվող հողերը,որտեղ ապրում էին հայերը կոչվեցին Հայաստանը,որը մեծ ոգևորություններ առաջացավ հայ ազգի մոտ։

    1. XIX դարի 60–ական թթ. վերջերից հայ ազատագրական պայքարը քայլ առ քայլ դրվեց կազմակերպված հիմքերի վրա։ Առաջ եկան ազգային–քաղաքա­ կան կազմակերպությունները, որոնք գլխավորեցին հայ ժողովրդի պայքարը անկախության եւ ժողովրդավարական իրավունքների ձեռքբերման համար: Հայաստանի ազատագրության շարժումը մտավ զինված պայքարի փուլը:
    • Թվարկե՛ք հայտնի խմբակներն ու կազմակերպությունները: Պարզաբանե՛ք ազգային կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը:
    • Պատրաստե՛ք համառոտ զեկույց ազգային կուսակցություններից որեւէ մեկի մասին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից եւ համացանցի նյութերից:
    • Որո՞նք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկե՛ք ձեզ հայտնի հայդուկների:
    • Ներկայացրե՛ք ձեր սիրելի ֆիդայու կերպարը, մեկնաբանե՛ք ձեր ընտրությունը:

    Հայ ազգային կուսակցությունները կառուցվել էին հին խմբակների շնորհիվ և հենց այդպես էլ օգնեց մեզ խմբակները։ Հայ ազգային կուսակցությունները ինչպես խմբակները ունեին տարբեր ստարետգիաներ,բայց այս ամենը օրինական էր։ Արդեն զարգացել էր թերթերի գաղափարները և ամեն կուսակցություն փորձում էր ունենալ թերթել,որպեսզի իրենց ձայնը ավելի լսելի լինի։ Այս ամենը թե խմբակները,թե կուսակցությունները կառուցված էին Հայի խնդրի միջազգայնացման շնորհիվ։ Ինչպես նշեցի,որ ամեն կուսակցություն ուներ իր առանձին մտքերը,ստրատեգիաները։ Օրինակ Հնչակյանների կուսակցությունը հրապարակում էր Հնչակ թերթը և հենց այդպես էլ նրանց անունը դրվեց Հնչակյաններ։ Հնչակյանների խումբը ստեղծվել է 1887 թվականի օգոստոսին Ժնև քաղաքում։ Բայց 1897 թվականի Լոնդում կատարվածը առաջին գումարում Հնչակյանների խումբը բաժանվեց երկու խմբի պատճառը իհարկե տարաձայնություններն էին։ Մի մասը սոցիալիստական թևի,իսկ մյուս մասը ազգային թևի և հենց սա էր պատճառը այս կուսակցության ոչնչացմանը։ Երկու թևերն էլ ունեցան իրենց ղեկավարները որոնց անուններն էին Ավետիս Նազարբեկյան և Արփիար Արփիարյան։ Արփիար Արփիարյանի թև ազգային թևն էր և նրանց նոր կուսակցության անունն էր Վերակազմյալ հնչակներ,իսկ Ավետիս Նազարբեկյանի թևի անունը սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն։ Եղան շատ կուսակցություններ բայց ամենհզորը դա Հայ հեղափոխական դաշնակցությունն էր։ Նրանք նույնպես իրենց խնդիրն էին համարում ազատել Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրությունից։ Այս կուսակցությունը ինձ ավելի խելացի էր գործում, քանի որ փորձում էր միավորվել Հնչակյանների հետ,բայց տարբեր տարաձայնությունների պատճառով այդ ամենը տեղի չունեցավ։ Նրանք գործեցին տարբեր արշավանքներ,ապստամբություններ։ Բայց ինձ համար նրանց ամենազորեղ քայլը,որը երբևէ ոչ մի կուսակցություն չէր արել դա այն էր,որ 30 հայ երիտասարնդեր ներխուժեցին Կ․Պոլսի Օտտոմանյան բանկ պահանջելով 61-րդ հոդվածի իրագործումը հակառակ դեպքում կպայթացնեին բանկը։ Հայդուկային շարժման ժամանակ անհատ մարդիկ,ովքեր չափից շատ հայրենասեր էին հավաքում էին փոքրիկ խմբակներ և դուրս գալիս մեծաթիվ թշնամու դեմ,Հայդուկային շարժման ժամանակ մարդիկ տեղակայվում էին անտառներում,բարձր սարերում և այլ վայրեր։ 1880 թվականին Փոքր Հայքում ՝ Սեբաստիայի նահանգում ստեղծվեց չելլոներ զինված ջոկատները։ Այդ ջոկատներում կռվում էին հայերը,բայց քրդերի անունի տակ,որպեսզի իրենց մահից հետո թուրքերը վրեժխնդիր չլինինեն հայերի նկատմամբ։ Հայ նշանավոր ֆիդայիններից են օրինակ ՝Անդրանիկ Օզանյանը,Գևորգ Չավուշ,ով ամեներիտասարդն էր,Հրայր Դժոխքը,ով կարծում էր,որ կարելի ժողովրդին զինել և հանդարտ պատրաստվել ապստամբությանը։ Ֆիդայիններից օրինակ Աղբյուր Սերոբի մահը կազմակերված էր Ավեի կողմից և քուրդ ցեղապետ Բշերա Խալիլից,որը անհանգստացրեց իր հավատարիմ զինվորներ Գևորգ Չավուշին և Անդրանիկ Օզանյանին։ Գևորգը և Անդրանիկը սպանեցին այդ երկուսին և այդպես վրեժխնդիր եղան։ Անդրանիկ Օզանյանը ամենապայծար դեմքերից էր,ով կռվել էր տարբեր ջոկատներում և դրանից հետո միացել Աղբյուր Սերոբին։ Անդրանիկ Օզանյանը հեղինակել է նաև կանոնագիրք,որի անունն է Մարտական հրահանգներ։ Այսպիսի մարդիկ,ում ես ներկայացրեցի պետք միշտ հարգել,քանի որ նրանք իրենց կյանքն են տվել ազգի համար։

    Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայ առաջին քաղաքական կուսակցություններից է։ Կուսակցությունը հիմնադրվել է 1887 թվականին Նազարբեով եղբայրների և Ժնևում սովորող մի քանի այլ ուսանողների կողմից։

    1888 թվականին հրապարակված ծրագրում նախատեսվում էր զանգվածային անկարգությունների և ահաբեկչության միջոցով ստեղծել հայկական պետություն Արևելյան Թուրքիայում։ Կուսակցության անդամները ակտիվ գործունեություն են ծավալել ինչպես Կովկասում, այնպես էլ Օսմանյան կայսրությունում ։ 1903 թվականի հոկտեմբերի 14-ին Գնչակցիները հարձակվել են Կովկասի փոխարքայ իշխան Գոլիցինի վրա, իշխանը ծանր վիրավորվել է, բայց ողջ է մնացել, իսկ մեկ օր անց հրաժարական է տվել իր պաշտոնից։ 1904 թվականին նրանք կոմունիստների հետ միասին աշխատեցին Բաքվի հայ աշխատավորներին գործադուլի դրդելու համար։ Կուսակցության անդամները ակտիվորեն մասնակցել են Օսմանյան կայսրությունում Սասունի և Զեյթունի ապստամբություններին։ 1915 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացվեցին Գնչակյան կուսակցության 20 ղեկավար անդամներ, որոնք ահաբեկչություն էին ծրագրել և իրականացրել թուրք բնակչության դեմ և կռվել օսմանյան պետության թշնամիների դեմ ։ Առաջին համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ հիմնադրումից հետո կուսակցությունը գործում է միայն այն երկրներում, որտեղ հայեր են ապրում։ Կուսակցության անդամները ակտիվորեն մասնակցել են 1970-1980-ական թվականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմին : Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Գնչակ կուսակցությունը ստեղծեց «Մեծն Մուրադ» կոչվող զինված խումբը, որը մասնակցում էր Ղարաբաղում ադրբեջանական զինուժի դեմ մարտերին։

    Կուսակցությունը երբեմն կոչվում է Հնչակ, Հնչակ, Սոցիալ-դեմոկրատ Հնչակ, և այս անվանումը վերցված է կուսակցության պաշտոնաթերթ Հնչակից։ Բառի իմաստը «կոչ», «կանչ» է, որը կուսակցականներն օգտագործում են «ոտքի, լուսավորության, ազատության կոչ» իմաստով։

    Հայ հայդուկային շարժումը

    Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

    Հայ հայդուկային շարժման ստեղծումը շատ կարևոր էր մեզ համար,քանի որ ժողովրդին ներշնչեց ուժ պայքարելու իրենց ազատության համար։

    Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Հրայր Դժոխք, Սոսե, Արաբո, Աղբյուր Սերոբ և այլն։

    Իմ ամենասիրելի հայդուկը դա Հրայր Դժոխքն է։

    1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, եւ կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։

    5. Հայ ժողովուրդը շարունակում էր հաստատակամորեն պայքարել իր պատ­մական իրավունքների վերականգնման եւ ժամանակի առաջադիմական մի­ տումներին համահունչ զարգանալու համար: Սակայն հոգեվարք ապրող Օս­մանյան կայսրությունը քաղաքակիրթ մոտեցում որդեգրելու փոխարեն որո­շել էր բարբարոսական լուծում տալ Հայկական հարցին:

      • Ո՞վ էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ի՞նչ հետեւանքներ ունեցան 1890–ական թթ. հայկական կոտորածները: Վերհա­նե՛ք Սասունի, Զեյթունի եւ Վանի հերոսական կռիվների նշանակությունը:

      Հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողները դա երիտթուրքերն էին։ Սասունի,Զեյթունի և Վանի հերոսական կռիվները ուժ և հավատ ներշնչեցին հայերին անկախ լինելու հարցում։

      Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

      Առաջին աշխարհամարտ 1914 թվականի օգոստոսի մեկ։Ես առանձնացրեցի առաջին աշխարհամարտը,քանի որ դա ամենակարևոր իրադարձություններից է ամբողջ աշխարհում։Առաջին աշխարհամարտում ներգրավված էին բազմաթիվ ազգեր և հենց դրանով է պայմանավորված Առաջին աշխարհամարտի կարևորությունը

      1914 թվականի Հոկտեմբերի վերջ Հայոց մեծ եղեռն։Այս ամենի մասին մենք պետք է միշտ խոսենք,քանի որ մահացան ավելի քան 1 միլիոն հայեր,մյուս մասը դուրս եկան իրենց տներից և իրենց ապագան սկսեցին փնտրել ուրիշ երկրներում և հենց դրա համար առանձնացրեցի Եղեռնը կարևոր իրադարձությունների շարքում։

      1918 թ մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտը

      1918 թ մայիսի 23-19-Բաշ Ապարանի հերոսամարտը։

      1917 թ․ հոկտեմբերի 25-Բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանում։Առանցնացրեցի այս իրադարձությունը քանի որ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո Ռուսաստանը շատ ավելի արագ հզորանում է և դառնում կանգուն երկիր

      1885թ Առաջին հայ ազգային-քաղաքական՝Արմենական կուսակցության հիմնադրումը Վանում,որը շատ կարևոր էր հետագա ընթացքի համար։Իմ կարծիքով ամենադժվարը դա սկիզբն է և դա արել են Արմենականները։Իրենց շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ կուսակցություններ,որոնք կարողացան սանձել Օսմանյան կայսրությանը որոշ չափով։

      1862թ-օգոստոս-Զեյթունի ապստամբությունը

      Զեյթունի ապստամբությունը վառ օրինակ է իսկական հայ մարդու ոգու մասին։Կարծում եմ,որ այս ապստամբությունը կարելի է դասել ամենակարևոր իրադարձությունների շարքին։

      1872թ-Գ․Արծրունու կողմից «Մշակ» թերթի հիմնադրումը Թիֆլիսում։Ինչպես գիտենք այն ժամանակ ամենալավ ձևերից՝ մի հարց հանրային դարձնելու համար դա թերթերն էր և դրա համար Գ․Արծրունին ստեղծում է Մշակ թերթը Օսմանյան կայսրության վայրագությունները գրառելու համար։

      1882թ․-«Հայրենասերների միություն» հիմնումը Մոսկվայում հայ առաջին քաղաքական լրագրի՝«Ազատության ավետաբերի» հրատարկումը։Այս ձևը նույնպես շատ լավ ձև էր ինչ,որ հարց հանրայնացնելու համար։

      1878-1879թթ․-«Սև խաչ» «Զինակիր» գաղտնի կազմակերպությունների ստեղծումը Վանու,որը միանշանակ պետք է առանձնացվի կարևոր իրադարձությունների շարքում,քանի որ այս կազմակերպությունները զոհաբերում էին իրենց կյանքը հայ մարդկանց փրկության համար։

      Թողնել մեկնաբանություն