Posted in Մայրենի լեզու 6

Գործնական քերականություն

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ-գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

Իրանիշ-գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական-երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական-հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լուսինե, Լեռնիկ, Գառնիկ, Թագուհի, Նազենի, Վարսինե, Վարդուհի, Վարդան, Ցողիկ, Արծվիկ, Արծվաշեն, Սաթենիկ, Խաչիկ, :
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում-գրոհ, տառապանք-տանջանք, քրքիջ-ծիծաղ, ահ-սարսափ, վճիռ-որոշում, վերջ-ավարտ:

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ-հռչակ, կսկիծ-ցավ, ցասում-զայրույթ, գանգատ-բողոք, բույր-հոտ, երկյուղ-վախ:

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն։

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, գազանանոց։

Արհեստական, հավաքական, զինվորական, դատական, առևտրական, խորհրդական։

Հավաքարար, ներկարար, խորհրդարար։

Հեծանվորդ, որսորդ, ճանապարհորդ։

Արհետավոր, թագավոր, դատավոր, խորհրդավոր։

Հեծանվարան, դատարան, բառարան, խորհրդարան, խմորեղեն, երշիկեղեն

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, մարդու, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, կավճով, վշտից, մանկության, պատվով, տիրոջ, շարժման, ամուսնու, թփի, արյան, հաշվից, աշնան, անկյան, կնոջից, քեռու, որդու, ձյան, ձկան, գրկից, աղավնու, գրքում, շան:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Երկինք, ծերունի, տուն, քույր, տարի, առու, մարդ, խումբ սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն, կավիճ, վիշտ, մանկություն, պատիվ, տեր, շարժում, ամուսին, թուփ, արյուն, հաշիվ, աշուն, անկյուն, կին, քեռի, որդի, ձյուն, ձուկ, գիրկ, աղավնի, գիրք, շուն:

Թողնել մեկնաբանություն