Posted in Աշխարհագրություն 8

Իրան(Իրանի Իսլամական Հանրապետություն)

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան: Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է:

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը թողարկում է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում։ Իրանը արտահանում է նաև ավտոմոբիլներ, տրակտորներ, էլեկտրատեխնիկական և էլեկրոնային մեքենաներ։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ` նավթ, գազ, գունավոր մետաղներ երկաթ, պղինձ,կապար, ցինկ, քրոմ, մոլիբդեն ունի շինանյութի մեծ պաշարներ, քարածուխ, ուրան և այլն այս ամենի շնորհիվ է,  որ Իրանը գնալով զարգանում է: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իրանի արագ զարգացող ճյուղերից է մեքենաշինությունը: Արագ է զարգանում նաև քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը: Թեթև արդյունաբերության հնագույն, ամենատարածված և եկամտաբեր ճյուղը գորգագործությունն է: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Իրանը այգեգործության երկիր է: