Posted in Գրականություն 8

Եղիշե Չարենց․ Տաղ անձնական

Ներկայացրու Չարենցի Կարս -ը, գրիր, Ինչպես է նկարագրում Կարս քաղաքը, մասնավորապես ի՞նչ տեսարժան վայրերի մասին է նա պատմում։

«Երկիր Նաիրի», հայ գրող Եղիշե Չարենցի վեպը։ Չարենցը վեպը գրել է 1921-1924 թվականներին։ Վեպը հանդիսանում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմիտարիներին։ Չարենցը վեպում կենտրոնանում է Կարս քաղաքի վրա, պատմում այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին։

Վեպի առաջաբանում Չարենցն իր մտահոգությունն է հայտնում մի երևույթի մասին, որը նրա աչքերի առաջ է հայտնվում տարբեր կերպարանքներով և խուսափում գրողից։ Հետագայում Չարենցը նշում է, որ իրեն հանգիստ չի տալիս երկիր Նաիրին, որի գոյությունն անգամ հարցականի տակ է։

Եղիշե Չարենց․ Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

Pgrama_lauk1.png

Զուգահեռագծի բարձրությունը ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

Սովորաբար ուղղահայացը տանում են զուգահեռագծի գագաթից: Քանի որ զուգահեռագիծն ունի տարբեր երկարությամբ կողմերի երկու զույգ, ապա այն ունի տարբեր երկարությամբ երկու բարձրություն: 

BE բարձրությունը, որը տարված է երկու մեծ կողմերի միջև ավելի կարճ է, քան BF-ը, որը տարված է կարճ կողմերի միջև:  

Pgrama_augst.png

Եթե a-ով նշանակել կողմը, իսկ h-ով բարձրությունը, ապա՝

Sզուգահեռագիծ=a⋅h

Շեղանկյան մակերեսը․

Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և հատման կետով կիսվում են: Շեղանկյունը բաժանվում է չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների:

Romba_lauk.png

Շեղանկյան մակերեսի բանաձևը

Sշեղանկյուն=d1⋅d2/2

Առաջադրանքներ․

1)Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝ 

ա)S-ը, եթե a=15 սմ, h=12 սմ

բ)a-ն, եթե S=34 սմ2 , h=8,5 սմ

գ)h-ը, եթե S=162 սմ2, a=9 սմ

դ)a-ն, եթե h=1/2a, S=21a

2)Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

3)Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

4)Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

5)Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

6)Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2 -ը՝ բարձրությունները։ Գտեք՝ 

ա)h2 -ը, եթե a=18 սմ, b=30 սմ, h1 = 6 սմ, h2 > h1

բ)h1 -ը, եթե a=10 սմ, b=15 սմ, h2 =6 սմ, h2 > h1

գ)h1 -ը և h2 -ը, եթե մակերեսը՝ S=54 սմ2 , a=4,5 սմ, b=6 սմ