Posted in Մայրենի լեզու 6

Գործնական քերականություն

1.Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել: 

  • Սիրուն-տգեղ
  • լավ-վատ
  • մեծ-փոքր
  • ներքև-վերև
  • ուշադիր-անուշադիր
  • բարեկամ-թշնամի
  • աղքատ-հարուստ
  • կուշտ-սոված
  • դիտավորյալ-պատահական
  • հիշել-մոռանալ
  • վառել-հանգցնել 
  • դրական-բացասական
  • հրաժեշտ տալ-բարևել
  • հյուսել-քանդել
  • թույլատրել-արգելել
  • ընկնել-բարձրանալ
  • գումարել-հանել 
  • թափթփել-հավաքել
  • պապանձվել-խոսել
  • գիշեր-առավոտ
  • ելք-մուտք
  • ավարտել-սկսել
  • օգնել-խանգարել
  • արագացնել-դանդաղացնել 

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից: 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով: 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է: 

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: 

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր: 

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա: 

Թացն էլ չորի հետ վառվում է: 

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս: 

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը: 

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

4 Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Մայրիկս առանձնացրեց կաթի սերը։

Սերը մի անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունք է։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Անգլերենում կետը մեր վերջակետն է։

Կետը համարվում է ամենամեծ ջրային կենդանին։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Մաթեմատիկայի դասերին քանոն շատ ենք օգտագործում։

Նրանք շատ լավ քանոն են նվագում։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Լուսինեի մարմնով դող անցավ։

Կարենը փոխեց իր մեքենայի դողը։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Ամեն տարի այդ օրը մեզ մոտ մեծ ու հանդիսավոր տոն է։

Երգչուհին երգելիս վարպետորեն փոխում էր իր ձայնի տոնը։

Թողնել մեկնաբանություն