Posted in Մայրենի լեզու 6

Ձոն ստուգատես

Բանաստեղծություն

Իմ մայրիկ, իմ անուշիկ,
Նման ես դու արեգակի,
Իմ լավ ընկեր ու բարեկամ,
Շատ սիրուն ես, դու իմ մայրիկ։

Ակրոստիքոս
Մայր, սերս անսպառ է,
Արևից էլ վառ է:
Րոպե առ րոպե շողում ես,
Ինձ ջերմացնում,
Նվեր ես ինձ Աստծուց տրված,
Երջանիկ եմ, որ ունեմ քեզ։

Մայրիկիս անունը Մարինե է, նա ունի սպիտակ մազեր։ Իմ մայրիկը շատ սիրուն է, բայց մի քիչ ջղայն է, նա դիմահարդար է աշխատում, մարդկանց գեղեցկություն և հաճույք է պատճառում: Երբ ես մի վատ բան եմ անում, նա ինձ վրա բարկանում է, բայց նա ջղայնանում է իմ լավ մարդ դառնալու համար, ինձ սիրելով։ Շատ տեղեր է նա ճամփորդել։

Թողնել մեկնաբանություն