Posted in Պատմություն

Ուսումնական ձմեռ

Նախագծային աշխատանքներ 

  • «Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»/տեսանյութի պատրաստում/

Օրինակ՝ Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ դնում են ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին, որովհետև եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։

Ֆինլանդիայում իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց  տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։

Լեհաստանում հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:

Մեքսիկայում Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Հնդկաստանում ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:

Գերմանիայում Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:

Ֆրանսիայում ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:

Ավանդական ամերիկյան ամանորյա ուտեստ է հնդկահավը: Ի տարբերություն անգլիական հնդկահավի, ամերիկյան հնդկահավը պատրաստվում է մի քիչ տարօրինակ ձևով, այն լցոնում են սառնարանում մնացած մթերքներով՝ պանիր, սխտոր, խնձոր, կաղամբ, լոբի, սունկ, սալորաչիր և համեմունքներ:

Իսպանիայում ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:

Բրազիլիան նույնպես ունի հետաքրքիր ամանորյա խոհանոց: Բրազիլիան համատեղում է շատ ժողովուրդների ամանորյա ավանդույթները: Տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից են ձկան կամ խոզի միսը, բազմազան գարնիրը՝ գունավոր բրինձը, մրգային աղցանը և ընկուզեղենը:

Իտալիայում ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:

  • «Նոր տարին տոնելու պատմությունը  ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» //գրել փոքրիկ էսսեներ/

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Ամանորը նշվում է դեկտեմբերի 31 ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Նոր տարվա նախօրեն Գերմանիայում անվանում են Սուրբ Սիլվեստրի օր՝ ի պատիվ սրբի, ով մահացել է 335 թ․ դեկտեմբերի 31-ին։ Գերմանիայում ընդունված է Ամանորին նվիրել գեղեցիկ հուշանվերներ, քանի որ հիմնական նվերները Գերմանիայում միմյանց նվիրում են Սուրբ ծննդյան տոներին՝ դեկտեմբերի 25-ին։ Ամանորը Գերմանիայում ընդունված է նշել ընկերական շրջապատում՝ կամ տանը, կամ ակումբներում։ Ավելի մեծահասակներն այն նշում են ռեստորաններում։ Գերմանիայում Ամանորյա սեղանները Հայաստանի նման առատ չեն լինում։ Նրանք նախընտրում են թեթև ուտեստներ՝ ռակլետ և ֆոնդյու։Մինչ կեսգիշեր նրանք ֆիլմեր են դիտում կամ սեղանի խաղեր խաղում։ Նաև ընդունված է հալեցնել անագը, լցնել ջրի մեջ և ստացված պատկերի հիման վրա գուշակություններ անել։ Ընդունված է կեսգիշերը դիմավորել շամպայնով, իսկ դրանից հետո գերմանացիները դուրս են գալիս փողոց, հրավառություն դիտում, հետո վերադառնում են տուն և շարունակում են տոնախմբությունը։

Ամանորը Չինաստանում։ Ամանորը Չինաստանում նշվում է 1911 թվականից սկսած, բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն։Համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում: Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։Ինչպես և բոլոր երկրներում, որտեղ մարդիկ նշում են նոր տարին, Չինաստանում ևս մարդիկ կատարում են նախատոնական գնումներ: Ընտանիքի անդամների համար գնում են նոր հագուստ, որպեսզի նրանք Նոր տարին դիմավորեն նոր հագուստով: Բարեկամներին նվիրում են բայճյո (Չինական ալկոհոլային խմիչք), տղամարդկանց նվիրում ծխախոտ իսկ կանանց՝ անուշեղեն, ընկույզ, պիստակ, թեյ, կաթ և այլն։ Չինացիները նախընտրում են մթերք նվիրել իրար։Չինացիների համար տան զարդարանքներն ունեն հատուկ խորհուրդ: Դրանք պետք է լինեն վառ կարմիր գույնի: Չինաստանում կարևորում են կարմիրը, այն բարեկեցություն, առողջություն, հարստություն, հաջողութուն է խորհրդանշում, պաշտպանում է «չար հրեշից»:Ըստ լեգենդի՝ անցած տարվա հրեշն անպայման կցանկանա ներխուժել նոր տարի, դրա համար բոլորն իրենց տները զարդարում են կարմիր գույնով՝ որպեսզի քշեն հրեշին: Հրեշին քշում են նաև ճայթռտուկներով. Ընտանիքի բոլոր անդամներն անխտիր գիշերը ժամը 0:00-ին բակ են դուրս գալիս և պայթեցնում ճայթռտուկներ: Ուժեղ աղմուկից «հրեշը» վախենում է և հեռանում այդ տնից: Մուտքի դռան վրա փակցնում են կարմիր ժապավեններ, որոնց վրա գրված են բարեմաղթանքներ: Եթե ընտանիքի անդամներից մեկը մահացել է, ապա 3 տարի տան զարդարանքները մոխրագույն են լինում:Նոր տարվա առաջին օրն ընտանիքի փոքրերն իրենց հարգանքն են ցույց տալիս մեծերի նկատմամբ: Նվերներով ու բարեմաղթանքներով շնորհավորում են, ծնկաչոք խոնարհվում՝ ցույց տալով իրենց հարգանքն ու երախտագիտությունը. ճակատը պետք է հպվի գետնին: Մեծերն, իրենց հերթին, կարմիր ծրարներ են նվիրում փոքրերին, (նվերն այդպես էլ կոչվում է՝ խոն բաո-կարմիր ծրար): Ծրարի մեջ փող են դնում՝ դա ընդունվում է որպես օրհնանք և պաշտպանություն: Նոր տարվա հաջորդ օրերին սեղանների շուրջ հավաքույթներ այլևս չեն կազմակերպվում: Մարդիկ շնորհավորում են միմյանց, փոխանակվում նվերներով, մի քանի րոպե զրուցում և գնում:Նոր տարվա երկրորդ, երրորդ օրերը բարեկամներին և ընկերներին շնորհավորելու համար են նախատեսված:Այս տոնը շատ սիրված է, չինացիները մեծ շուքով են նշում այն:

Ֆինլանդիա

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

Բրազիլիա

Ամանորը Բրազիլիայում «ամառային» տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է:Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին: Ամանորի նախօրեին բրազիլական քաղաքները պատվում են սպիտակով: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ օրը պրակտիկորեն ձյուն չտեսած այս երկրում ձյուն է իջնում: Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Ամանորը նշելու բրազիլական մշակույթում հանդիպում են նաև հեթանոսական ավանդույթներ, օրինակ՝ ընդունված է ջրի մեջ ծաղիկներ և մոմեր իջեցնել և ցանկություն պահել:

Հնդկաստան

Հնդկաստանում տարբեր ցեղեր տարբեր կերպ են նշվում Ամանորը և տարբեր ժամանակահատվածում:Հնդիկների մեծամասնությունն այս տոնը նշում է լուսնային-արևային օրացույցի համաձայն՝ մարտի 22-ին, իսկ փանջաբիներն ու ասսայիները նշում են ապրիլի 13-ին: Տեղի սակավաթիվ քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 31-ին: Ամանորյա հնդկական հայտնի ավանդույթներից է Ամանորի նախօրեին հրաժարվել հին հագուստներից: Որոշ նահանգներում հագուստները վառում են: Իսկ ահա ուրիշների իրերն ընտրելը համարվում է վնասակար սեփական հաջողության համար: Այդ իսկ պատճառով՝ հնդիկները ձգտում են Ամանորին թարմացնել իրենց զգեստապահարանը: Հնդկաստանում ամանորյա հաջողության գույներն են՝ վարդագույնը, դեղինը, ոսկեգույնը: Հնդկական ցեղերից մեկի՝ փանջաբիների մոտ Ամանորին ընդունված է մարմնի վրա դաջվածքներ անել, որպեսզի եկող տարին իր հետ երջանկություն բերի: Ասսայիների համար Ամանորն այն ժամանակն է, երբ պետք է տուրք մատուցել Աստվածներին և սուրբ կենդանիներին: Հնդկաստանի կենտրոնական նահանգներում հայտնի են ամանորյա մրցույթներն ու ինքնատիպ շքերթները: Ինչպես նաև Հնդկաստանից է եկել Ամանորին օդային օձեր բաց թողելու ավանդույթը:

Դանիական ամանորյա ավանդույթները։ Դանիացիները, ինչպես շատ երկրներում, Ամանորը նշում են դեկտեմբերի 31-ից։ Տոնական ընթրիքը սկսվում է թագուհու ավանդական ելույթից հետո՝ ժամը 18:00-ին, իսկ հունվարի 1-ին վարչապետն անձամբ է շնորհավորում երկրի բնակիչներին ու հյուրերին տոների կապակցությամբ։Ամանորյա սեղանին ճաշատեսակներ կան ձկից, բրնձից, թթու կաղամբից, կարտոֆիլի պյուրեից։ Աղանդերի համար մատուցվում է կոնաձեւ ծննդյան տորթ և բրնձի պուդինգ։ Շամպայնը համարվում է ամանորյա ավանդական խմիչք։Դանիացիները հետաքրքիր ավանդույթ ունեն՝ ավելորդ ուտեստներ են հավաքում մի ամբողջ տարի և ներս Նոր տարվա գիշերտարեք նրան իրենց հետ այցելության: Դռան շեմին ափսեները մանր կտորների են բաժանում։ Տանտերերը չեն հայհոյում, այլ ավելի շուտ ողջունում են հյուրերին, ովքեր հարգում են հին սովորույթները: Ենթադրվում է, որ որքան շատ բեկորներ, այնքան ավելի հաջողակ կլինի տարին:Ամեն տարի Նիհավնի ամբարտակում տեղի է ունենում ամենահիասքանչ լուսավորությունը: Գեղեցիկ հրավառություն կարելի է տեսնել Ամանորի գիշերը։ Հուշանվերների խանութներում և տոնավաճառներում կարելի է գնել տապակած նուշ, որը խնամքով փաթաթված է փոքր տոպրակների մեջ, և խմել իսկական տաք գինի։ Ամանորյա գարեջուրը սկսում է վաճառվել նոյեմբերի սկզբին։Դանիացիները զարդարում են փողոցներն ու տները Ամանորի տարբեր ատրիբուտներով։ Տների դռներին ծաղկեպսակներ են կախված, որոնց վրա ամեն կիրակի մոմ են վառում, ծաղկեպսակի վրա 4 մոմ է։ Այսպիսով, Ամանորի գիշերը բոլոր մոմերը արդեն վառված կլինեն։

  • Անհատական նախագծի իրականացում
  • Ընթերցանության ցանկից ընտրել մեկ գիրք, կամ ինքդ առաջարկիր, կարդալ, համառոտ գրել բլոգում, պատրաստել տեսանյութ՝ նկարագրելով գիրքը, խորհուրդ տալ կարդալ ընկերոջը:

Թողնել մեկնաբանություն